Թոռնուհին որոշեց տատիկին նվեր մատուցել իր ծննդյան 80-ամյակի առիթով և տանել նրան գեղեցկության սրահ:
Դիմահարդար Ջուլիան հայտնի է իր զարմանալի աշխատանքով և կերպարանափոխումներով: Մարդիկ նրա մոտ գալիս են ամբողջ Անգլիայից:
Հետևաբար, թոռնուհին ուզում էր, որ իր տատիկը` իր ծննդյան տարեդարձին, նորից երիտասարդ և գեղեցիկ լինի։

Բանն այն է, որ Սանդրա տատիկը երբեք չի սիրել դիմահարդարվել, գեղեցկանալ: Նա հավատարիմ է մնացել մեկ ոճին, նա շրթներկի ոչ վառ երանգ է օգտագործում, և վերջ:
Իսկ տարիների ընթացքում կինն ամբողջովին դադարեց ինքն իրեն հետևելուց: Նա միշտ հավատում էր, որ այս տարիքում դիմահարդարումն անընդունելի է:

Եվ Ջուլիան որոշեց կնոջը հակառակն ապացուցել: Ցանկացած տարիքում կարելի է լավ խնամված և գեղեցիկ տեսք ունենալ, իսկ դիմահարդարումը կօգնի ավելի երիտասարդ տեսք ունենալ:
Օգտագործելով որոշ հնարքներ` դիմահարդար–նկարիչը կարողացավ ստեղծել էլեգանտ և նրբագեղ կերպար: Նա կիրառեց խիտ երանգ, մի քանի ստվերաներկ, կեղծ թարթիչներ:
Դիմահարդար նկարիչը շեշտեց հոնքերը և ընտրեց շրթներկի մերկ երանգ: Սանդրան ինքը գոհ էր, կինը չէր սպասում նման արդյունքի: Բացի այդ, նա կարծես 10 տարով երիտասարդացավ: Իսկ ձեզ դո՞ւր է գալիս Սանդրայի վերափոխումը:




























