Հետաքրքիրն այն է, որ փորձառու հոգեբանները կարող են արագորեն պարզել՝ իրենց կեսերը նոր հրապուրանք ունեն, թե ոչ: Մասնագետները մեզ հետ կիսվեցին այս ակնհայտ նախանշաններից մի քանիսով, որպեսզի կանայք միշտ զգոն լինեն։
Բոլոր հանգստյան օրերը վերածվում են աշխատանքայինի: Նա գտնում է հսկայական քանակությամբ պատճառներ, թե ինչու պետք է գնա գրասենյակ կամ կարևոր հանդիպման։

Նա այլևս հեռախոսը չի թողնում տեսանելի վայրում և անընդհատ կրում է այն իր հետ, նույնիսկ զուգարան գնալիս։
Նա ավելի քիչ հետաքրքրություն է ցուցաբերում և սառում է ձեր հանդեպ։ Ավելի քիչ գրկախառնություններ, հաճոյախոսություններ և այլն։
Ձեր տղամարդուն անպայման ստուգելու համար հոգեբանները առաջարկում են մի փոքր փորձություն անել։

Խնդրեք տղամարդուց իր հեռախոսը` ասելով, որ ձերը կոտրել եք, անջատվել է կամ փողերը վերջացել են, ինչն առավել հավանական է: Եվ ապա ուշադրություն դարձրեք նրա արձագանքի առաջին վայրկյանին: Եթե նա անտարբերությամբ տալիս է հեռախոսը և երբեք չի վարանում, ամեն ինչ կարգին է: Բայց եթե նա մտածում է նախ և հետո խնդրում է մի քանի վայրկյան սպասել և սկսում է ինչ-որ բան անել հեռախոսով, կամ նորից հարցնում է. «Ի՞նչ է պատահել քո հեռախոսի հետ»: Այդ դեպքում դուք պետք է շատ ավելի ուշադիր լինեք ձեր երկրորդ կեսի հանդեպ:




























