Էմիլի Վիվերը դիմահարդար է, ով բնակվում է Անգլիայում:
Մի անգամ նրա խոպոպներն երկարել էին, և անհրաժեշտ էր կարճացնել: Աղջիկը չցանկացավ գրանցվել սրահում և խնդրեց զուգընկերոջն օգնել իրեն։

Մասնագիտությամբ շինարար, 20-ամյա Ֆրենսիսը համաձայնվեց առանց վարանելու: Նա անցավ գործի` օգտագործելով էլեկտրական ածելի:
Միայն թե նա մի փոքր սխալ հաշվարկեց և ավելին կտրեց։

Վիվերը պատմում է, որ իր ընկերն այնքան վստահ տեսք ուներ, որ առանց որևէ խնդրի վստահեց նրան: Բայց հենց որ նա ավարտեց սանրվածքը, իջեցրեց ածելին ու ասաց:
«Կներես», Էմիլին անմիջապես վազեց հայելու մոտ և սարսափեց: Սկզբում նա շատ զայրացած էր, բայց հետո որոշեց չմեղադրել երիտասարդին և պարզապես ծիծաղեց նոր սանրվածքի վրա:
Նա կիսվել է, որ տղան իրեն մեղավոր է զգում և անընդհատ ներողություն է խնդրում:
Բայց սա պարզապես մազեր են, և շուտով կաճեն։



























