Համարվում է, որ շրջազգեստով և զգեստներով աղջիկները տղամարդկանց ավելի գրավիչ են թվում: Այնուամենայնիվ, իրականում կան տաբատների այնպիսի մոդելներ, որոնք ոչ պակաս գրավիչ և շատ հրապուրիչ են երևում: Եկեք տեսնենք, թե կանացի տաբատի ո՞ր մոդելներն են ամենագեղեցիկը:
Կիպ ջինսեր
Չնայած այն հանգամանքին, որ նորաձևության բազմաթիվ գուրուներ այս մոդելը համարում են ոչ առօրյա, կիպ ջինսերը, հավանաբար, կանանց զգեստապահարանի ամենագրավիչ իրերից են հանդիսանում։

Բացեք կոճերով` նեղ տաբատ
Իրականում 7/8 երկարությամբ տաբատը տեսողականորեն չի կարճացնի ոտքը, եթե ընտրեք ճիշտ կոշիկներ և վերևի համամասնություններ: Իսկ նրբագեղ կոճերը շատ գայթակղիչ են երևում:

Բարձր իրանով շալվար
Նման մոդելը, որը ծագում է 80-ականներից, ի վիճակի է շտկել կազմվածքի փոքր թերությունները: Բարձր իրանով երկար տաբատը ձեզ ավելի սլացիկ է դարձնում և ավելացնում մի քանի սանտիմետր հասակ։

Կաշվե տաբատ
Այստեղ կարևոր է նրբությունը` կաշվե «կիպ», կամ «հոլիդեյ» տաբատը, վերին մասում կիպ նստած, կարող է«ընդգծել» նույնիսկ աննշան թերությունները: Այնուամենայնիվ, եթե վստահ եք ձեր կազմվածքին, ապա նման մոդելը, անշուշտ, կգրավի բոլորի ուշադրությունը:





























