Ստեյսի անունով 31-ամյա կինը և Նիգերիայից նրա ամուսին Ժիբադիժը դարձել են զարմանալի երեխաների ծնողներ: Բանն այն է, որ կինը երկվորյակներ է ծնել, որոնցից մեկը ծնվել է, ինչպես և սպասվում էր, մուգ մաշկով, իսկ մյուսը` ի զարմանս ծնողների և բժիշկների, ձյունաճերմակ շեկ (այլ կերպ ասած՝ ալբինոս):

Բժիշկները պնդում են, որ տարբեր երկվորյակների ծնունդը բավականին հազվագյուտ դեպք է: Բարեբախտաբար, երեխաներն առողջ են և լավ են։

Հիշեցնենք, որ ալբինիզմը գենետիկ առանձնահատկություն է, որով ծնվում է յուրաքանչյուր 20 000 երեխայից մեկը

Դժբախտաբար, Նիգերիայում ալբինոսներին խտրականորեն են վերաբերվում: Շատերը հարձակման ենթարկվում մաշկի գույնի պատճառով:

Իհարկե, այն երկվորյակները, որոնց Ստեյսին է ծնել, միշտ ուշադրության կենտրոնում են: Եվ հաճախ անծանոթները հարցնում են, թե նրանցից որն է նրա որդին:








Վերջերս այս եզակի տղաները նշեցին իրենց ծննդյան 1-ամյակը: Նրանց մայրը կիսվում է, որ նրանք շատ տարբեր են, ոչ միայն արտաքինով, այլև բնավորությամբ: Այնուամենայնիվ, ընտանիքը չի առանձնացնում նրանց և սիրում է հավասարապես:



























