ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգում ձկնորսները հաջողություն ունեցան տեսնելու անսովոր պատկեր:
Նրանք նստած էին ափին, երբ նկատեցին, որ ամբարտակի վրա հայտնվեց մի լուսան։

Տղամարդկանցից մեկը հեռախոսը հանեց` կենդանուն նկարահանելու համար:
Կարմրահեր գեղեցկուհին կանգնած էր սյունի եզրին և հեշտությամբ ցատկեց ջրի վրայով, իսկ հեռավորությունը բավականին մեծ էր` մոտ 4 մետր:
Այնուհետև կենդանին վազեց բոլոր սյուների վրայով և թաքնվեց հակառակ ափին։
Ձկնորսները, ովքեր դիտում էին լուսանի տեղաշարժունը, շատ տպավորված էին նրա նազելի ցատկով։







