Բոլորը գիտեն, թե ինչ է հանկարծակի հյուրերը։ Հաճախ պատահում է, որ հարկավոր է պատրաստել հյուրասիրություն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Եվ այս դեպքում օգնության է գալիս կեֆիրով թխուկը։ Այսօր ձեզ հետ կկիսվենք ամենապարզ և համեղ կարկանդակի բաղադրատոմսով, որը պատրաստվում է մեկ-երկու հաշվից:

Չամիչով կարկանդակ
Բաղադրիչներ.
- 2 ձու
- 2 բաժակ ալյուր
- 1 բաժակ կեֆիր
- 1 բաժակ շաքարավազ
- 100 գր. չամիչ
- 1 ճ.գդ. բուսական յուղ
- 10 գր. փխրեցուցիչ
- վանիլին
Պատրաստում.
Կեֆիրի խմորը պատրաստվում է շատ հեշտ, այն հարկավոր չէ գրտնակել կամ ուղարկել սառնարան: Եվ այսպես, բլենդերի կամ միքսերի օգնությամբ խառնեք ձուն, շաքարը և կեֆիրը։

Հիմա ալյուրը դանդաղ ավելացրեք` խառնելով զանգվածը: Խմորին ավելացրեք վանիլինը, չամիչը և փխրեցուցիչը։ Խառնել ամեն ինչ մանրակրկիտորեն: Ահա և խմորը պատրաստ է։

Խմորը լցնել յուղ քսած տապակի մեջ: Թխել այն 180 աստիճանում` մոտ 30-35 րոպե: Պատրաստ լինելը ստուգել հին եղանակով` լուցկիով։

Կարկանդակը ստացվում է նուրբ, փարթամ և շատ համեղ: Սա ամենահեշտ կեֆիրի կարկանդակն է, որը ես գիտեմ: Կարկանդակը հիանալի զարդարում է տոնական սեղանը, այն կուրախացնի ինչպես տանեցիներին, այնպես էլ հանկարծակի հյուրերին և կապացուցի, թե որքան խելացի ու լավ տանտիրուհի եք։







