Դժվար է հավատալ, բայց Լի Սու Ջինը 51 տարեկան է: Արտաքինից երիտասարդ երևացող այս կնոջը հաջողվել է հասնել մասնագիտական հաջողությունների ստոմատոլոգիայի ոլորտում, ինչպես նաև ծնել և մեծացնել դուստր։ Նրան հաճախ են շփոթում քսանամյա աղջկա հետ և իրենով հմայված երիտասարդները հրավիրում են հանդիպման։

Երբ դեռ Լի Սու Ջինը 48 տարեկան էր, կորեական ԶԼՄ-ներն ուշադրություն դարձրեցին նրան, ովքեր հաճախ նրան հրավիրում էին մասնակցելու տարբեր հեռուստատեսային շոուների: Տարիները դեռևս չեն խանգարում կնոջը պահպանել «հավերժական երիտասարդության աստվածուհու» կարգավիճակը:

Ինչպես խոստովանեց Լին, նա սկզբում գրանցվեց սոցիալական ցանցերում` զրուցելու և նոր ընկերներ գտնելու համար, երբ նրա դուստրը մտավ ավագ դպրոց, և նրանց կապը ժամանակավորապես ընդհատվեց: Այսօր կորեացի կինն ունի ավելի քան 129,000 բաժանորդ: Բացի այդ, նա վերականգնեց հարաբերությունները դստեր հետ: Նրա էջում հաճախ կարելի է տեսնել նրանց համատեղ լուսանկարները։

Համացանցի որոշ օգտվողներ շփոթված են, քանի որ նրանք չեն կարողանում հասկանալ, թե նկարներում ո՞րն է աղջիկը և որը մայրը։


Զարմացած երկրպագուներին զուգահեռ, Լին ունի նաև ատողներ, ովքեր համարում են, որ պլաստիկ վիրահատությունն է օգնում նրան պահպանել իր գեղեցկությունը: Բայց նա պնդում է, որ ինքը երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժների ծառայությանը:

Ըստ Ջինի, ներդաշնակ կյանքը, մաշկի կանոնավոր խնամքը և լավատեսությունը օգնում են նրան պահպանել երիտասարդությունը: Կորեացի կինը շաբաթը մի քանի անգամ այցելում է մարզադահլիճ և օրական առնվազն ութ ժամ է ծախսում քնելու համար:



























