Միացյալ Նահանգների բնակչուհի Բեթսի Ռոսը երեք անգամ մայր է դարձել: Բայց վերջերս նա «որդեգրեց» չորրորդին: Մի անգամ զբոսնելիս կինը գտավ բադի ձու: Այն ավերված բնի մեջ էր: Երեխաները համոզեցին պահել ձուն: Նրանք շատ էին ուզում տեսնել, թե ինչպես է բադիկը դուրս գալիս դրանից։

Եվ Բեթսին դարձավ կրող-մայր։ Ամերիկուհին բառացիորեն ամենուր իր հետ տանում էր ձուն: Ռոսն իր կրծկալն օգտագործում էր որպես բույն: Կինը խոստովանում է, որ նա ձվից բաժանվում էր միայն այն ժամանակ, երբ մտնում էր լոգարան: Նա նույնիսկ նրան տանում էր անկողին։

Որոշ ժամանակ անց Ռոսը լսեց ձվի ներսից եկող կտկտոցները: Ամբողջ ընտանիքով նրանք սկսեցին հետևել ծնվելու գործընթացին: Բայց Բեթսիի ընտանիքը նկատեց, որ բադիկը կոտրեց միայն ձվի կեսը։ Նա չկարողացավ ինքնուրույն դուրս գալ։

Ռոսը զանգեց անասնաբույժին։ Բժիշկն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ձագը խրված է, և նա օգնության կարիք ունի: Դա արվեց։

Բադիկը ծնվել էր շատ թույլ և ժամանակից շուտ: Հավանաբար, քանի որ ջերմաստիճանը անկայուն է: Փոքրիկը ջերմության կարիք է ունեցել։

Բայց շուտով փոքրիկը կանգնեց թաթերի վրա։ Բեթսին ուրախությամբ հետևում էր, թե ինչպես է նա ուսումնասիրում աշխարհը: Նա սովորեց լողալ տաշտակի մեջ, այնուհետև առվակների մեջ տան բակում։

Ամերիկացին պատմում է, որ թռչունը համարում է իրեն իր մայրը: Եվ շատ էր վշտանում, երբ Բեթսին ինչ-որ տեղ էր դուրս գնում տանից: Ժամանակի ընթացքում բադիկը մեծահասակ բադի վերածվեց։

Նրան տեղափոխեցին կենդանիների պաշպանության կենտրոն: Ռոսը խոստովանում է, որ իր համար դժվար էր հրաժեշտ տալը։

Ի վերջո, նա այնքան էր սովորել հոգ տանել իր փետրավոր երեխայի մասին։



























