Խուան Սայպո անունով մի չինացի աղջիկ որոշեց դիմահարդարման միջոցով վերածվել Barbie տիկնիկի։

Մուգ մաշկը սպիտակեցնելու համար աղջիկը դեմքին և պարանոցին կիրառեց ձյունաճերմակ հիմք, իսկ այտերին բաց վարդագույն երանգ դրեց:

Այնուհետև նա կիրառեց տոնային կրեմ` վերևից դիմափոշի դնելով։

Այնուհետև Խուանը զբաղվեց քթի կոնտուրինգով` օգտագործելով գույնին համապատասխան կորեկտոր։

Նա աչքերի դիմահարդարման վրա ծախսեց ամենաշատ ժամանակը, հատկապես թարթիչները սոսնձելու համար երկար ժամանակ պահանջվեց։

Այնուհետև աղջիկը սկսեց հոնքերը գծել` հասցնելով կատարյալ ձևի։

Վերջում նա շրթունքներին վառ վարդագույն շրթներկ կիրառեց։

Երբ Խուանն ավարտեց իր վերափոխումը սպիտակամաշկ Barbie–ի, նա շատ զարմացավ ստացված արդյունքից:
Նա վերածվեց գեղեցիկ տիկնիկի` արտահայտիչ աչքերով, բարակ քթով և նուրբ ժպիտով:



























