Մի երեկո, Մեծ Բրիտանիայի բնակչուհի 14–ամյա Ջուլի Ուորլին որոշեց, որ իր սենյակին անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ, և սկսեց պատերից պաստառները պոկել:
Ծնողներն ապշեցին այս տեսարանը տեսնելով:
Բայց, ինչպես պարզվեց, նրանք իզուր անհանգստացան, քանի որ դրա փոխարեն դուստրը ստեղծեց յուրօրինակ ձևավորում:

Աշխատանքի համար Ջուլին վերցրեց ընդամենը մի քանի բանկա ներկ, խոզանակ և քողարկվող ժապավեն:
Դրանցով նա երկու օր «կախարդեց» մաքրված պատերի վրա` ամեն ինչ նկարելով տեսախցիկով։

Ինչպես ծրագրել էր աղջիկը, պատին հայտնվեցին տարբեր չափերի և գույների երկրաչափական պատկերներ:
Եվ որպեսզի նրանց ծայրերը լինեն կոկիկ և հարթ, նա կպչուն ժապավենով կպցրեց դրանք։

Ջուլին տեղադրեց իր հեղինակային դիզայնի լուսանկարը DIY On Budget Official խմբում, որտեղ նա ստացավ բազմաթիվ գովեստի արձագանքներ:

Աղջկա մայրն այնքան զարմացած և հիացած էր սեփական ձեռքերով սենյակի վերափոխման արդյունքով, որ նա նույնպես իր տպավորություններն ու արդյունքները կիսեց Ֆեյսբուքի իր էջում:
Բաժանորդներից ոմանք գովեցին Ջուլիին, ինչ–որ մեկը դեմ չէր, որ երիտասարդ դիզայներին վարձեն իրենց տան դիզայնը ստեղծելու համար, իսկ ինչ–որ մեկը անկեղծորեն նախանձում էր այն աղջկան, որի ծնողներն այդքան հանգիստ արձագանքեցին տեղի ունեցածին:



























