Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Սերը բարդ գիտություն է։ Մեկը գլխով սուզվում է դրա մեջ, մյուսին որոշակի հուշումներ են պետք սիրո օբյեկտից, որպեսզի գործի։ Բնականաբար, ամեն մարդու մոտ սիրահարվածությունը տարբեր ձևերով է արտահայտվում։

Սակայն կան ոչ ակնառու նշաններ, որոնք մատնում են մարդուն։

1. Արտաքին փոփոխություններ

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Սիրահարված աղջիկն ավելի շատ է ժպտում, նրա տրամադրությունը միշտ բարձր է։ Այդ փուլում նա ուզում է ամենագեղեցիկը լինել, նա փոխում է սանրվածքը, նոր զգեստներ է ձեռք բերում, վառ շպար է անում։

2. «Կորցնում է գլուխը»

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Կան ի ծնե ամաչկոտ աղջիկներ, և կան այնպիսիք, որոնց թվում է ոչ մի բան չի շփոթեցնի։ Սակայն դա մինչև այն պահն է, երբ սիրահարվում են։ Այդ փուլում ցանկացածը կարող է դադարել տիրապետել ինքն իրեն. ցրված լինել, անընդհատ շփոթվել և ամենուր ուշանալ։

3. Աչքերն ամեն բան կպատմեն

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Հոգեբանները պնդում են, որ սիրահարվածները իրար աչքերի մեջ են նայում երկու անգամ ավելի շատ, քան ընկերների և գործընկերների հետ շփումների ժամանակ։ Եթե աղջիկը երկար նայում է տղայի աչքերի մեջ և դեռ մի բան էլ՝ ժպտում է, ուրեմն նա հաստատ սիրահարված է։

4. Ինտերնետային Շերլոկ Հոլսմ

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Եթե հանկարծ նկատում եք, որ նա սկսել է սոցցանցերում հավանել ձեր հին մեկնաբանությունները, ակտիվորեն պատասխանել ձեր գրառումներին, նշանակում է աղջիկը հետաքրքրված է ձեզանով։

5. Ախ, պատահաբար էր…

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Իր հետաքրքրության օբյեկտի ընկերակցությամբ աղջիկը սկսում է իրեն ազատ պահել, փորձում է դիպչել նրան։ Բայց ինչպես ասում են՝ պատահականությունները պատահական չեն, ոչ էլ հպումներն են պատահական։

6. Քայլվածք

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Տղամարդիկ, ենթագիտակցորեն ընտրում են կանանց, որոնց հետևից ուզում ես նայել երկար, նրանց, ովքեր անցնում են և գրավում են ներկաների ուշադրությունը։ Կանայք էլ իրենց հերթին քիթը ցցում են և կոնքերը շարժելով անցնում։ Սիրահարված աղջիկը ցանկանում է հնարավորինս շատ անցնել իր հետաքրքրության օբյեկտի կողքով, որպեսզի հաստատ ուշադրություն գրավի։

7. Ես ինքս

Սիրահարված աղջկան մատնող 7 նշան (ոչ, դա վարդագույն այտերը չեն)

Կան աղջիկներ, ովքեր սովոր են բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել։ Բայց նույնիսկ նրանք, սիրահարված շրջանում մոռանում են կամակորության մասին և վերածվում են անօգնական կատվիկի, որին մշտապես անհրաժեշտ է հետաքրքրության օբյեկտի օգնությունը։