31-ամյա բրիտանուհի բուժքույր Էմմա Հինդմարշը իր ընտանիքին իսկապես ապշեցնող անակնկալ մատուցեց։

Էմմայի ամուսնու խոսքով՝ մի օր նա տուն եկավ 12-ժամյա հերթափոխից հետո անսովոր հոգնածությամբ։ Էմման դժգոհեց որովայնի ցավից, բայց որոշեց, որ անհանգստանալու բան չկա, և պարզապես գնաց քնելու: Սակայն նա չկարողացավ հանգստանալ: Որոշ ժամանակ անց կինը զգաց, որ տհաճ զգացողությունը կտրուկ ուժեղանում է և խնդրեց ամուսնուն տանել իրեն հիվանդանոց` կասկածելով, որ դա կարող է լինել կույր աղիքը։

Պատկերացրեք զույգի զարմանքը, երբ բժիշկները հայտնաբերեցին, որ Էմման… ծննդաբերում է: Ըստ երևույթին, աշխատավայրի մշտական գերծանրաբեռնվածության, գրեթե չմեծացող որովայնի պատճառով Էմման ժամանակին չէր նկատել հղիության նշանները։ Կինն ինքն էլ ոչ պակաս զարմացած էր՝ հավաստիացնելով, որ ցիկլում նա անկանոնություններ չի ունեցել, որ գոնե ինչ-որ բան կասկածեր։

Ինչևէ, ամենակարևորը ամեն ինչ անցավ առանց հետևանքների: Փոքրիկ աղջիկը ծնվել է ուժեղ և առողջ, քաշը՝ ավելի քան 2,5 կգ: Այսպես ընտանիքում հայտնվեց անսպասելի, բայց շատ սիրելի դուստր։





























