Լոս Անջելեսից ստիլիստ Ջեյսոն Շնեյդմանը ժամանակ առ ժամանակ այցելում է աղքատ վայրեր և օգնում է անօթևաններին անվճար կերպարանափոխվել: Այս անգամ նա հանդիպեց մի տղամարդու, ով շատ անփույթ, անխնամ և «աճած» էր երևում:
Ստիլիստն առաջարկեց սափրվել և կտրվածք անել։ Ինչպես պարզվեց, երիտասարդը վնասակար կախվածության պատճառով էր փողոցում հայտնվել: Այն բանից հետո, երբ Շնեյդմանը աշխատեց նրա հետ, բոլոր օգնականները պարզապես ախ քաշեցին։

Ինչպես պարզվեց, տղան աներևակայելի գրավիչ տեսք և հիանալի ժպիտ ուներ։ Փոխակերպմամբ տեսանյութը հայտնվեց համացանցում և անմիջապես հսկայական հռչակ ձեռք բերեց: «Նա իսկակա՛ն մոդել է» ,- մեկնաբանություններում գրում էին մարդիկ: Ոմանք նույնիսկ լրջորեն որոշեցին գործակալ գտնել երիտասարդի համար, որը կօգնի նրան մտնել մոդելային բիզնես։

Դե ինչ, գուցե այս նորաձև փոփոխությունը իսկապես օգնի տղամարդուն լիովին փոխել իր կյանքը:








