Փոքրիկ Վանյայից հրաժարվել էին դեռևս հիվանդանոցում: Տղան ծնվել էր առանց երկու ոտքերի, իսկ ձեռքերից մեկը կարճ էր և թերզարգացած։

Մեկուկես ամիս Վանյան ապրում էր մանկան տանը: Մի քանի անգամ երեխան մասնակցեց «Ես ուզում եմ ընտանիք ունենալ» ծրագրին, բայց նրան որդեգրողներ չգտնվեցին:
Հատուկ կարիքներ ունեցող երեխաները հազվադեպ են որդեգրվում, իսկ Վանյայի դեպքում` գործնականում ոչ մի հույս չկար, որ տղան կգտնի որդեգրող ծնողներ։

Սակայն տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում: Տղային ցանկացավ որդեգրել մի ամերիկացի ընտանեկան զույգ: Մելանին և Ջեյ Բրեդրիկը երեխային տեսան ինտերնետում և բառացիորեն սիրահարվեցին նրան:
Զույգին զարմացնում էր այն, որ Վանյան միշտ մնում է կենսուրախ և անընդհատ ժպտում է, չնայած երեխայի համար յուրաքանչյուր շարժում դժվարությամբ էր տրվում։

Տղայի բախտը բերեց գտնել մի ընտանիք, որն իրոք դարձավ հարազատ։
Վանյան գնում է ամենասովորական դպրոց և բառի բուն իմաստով է «գնում»: Տղան օգտագործում է մեխանիկական պրոթեզներ, որոնք նույնիսկ թույլ են տալիս նրան սպորտով զբաղվել հատուկ խմբում:
Վանյան սիրում է բասկետբոլ և բեյսբոլ, նա արդեն հասցրել է մի քանի մեդալ նվաճել հաշմանդամություն ունեցող երեխաների մրցաշարերում:

Վանյայի պրոթեզները փոխվում են աճին համապատասխան, իսկ երբ տղան մեծանա, նա կկարողանա օգտագործել ավելի կատարելագործված ռոբոտական պրոթեզներ, որոնք առաջին հայացքից նույնիսկ դժվար է տարբերել իրական վերջույթներից:
Բայց իհարկե, ամենակարևորն այն է, որ տղան ընտանիքում իրեն սիրված և հարազատ է զգում, ինչի մասին պերճախոսորեն ասում է նրա ուրախ ժպիտը։





























