Այս պատմությունն ավստրալիացի Դայնան Ֆրիկի մասին է, ով իր ամբողջ կյանքի ընթացքում տառապել է ավելորդ քաշից:
Նա հարմարվետ կզգար, եթե չլիներ ընկերների ծաղրանքները, որոնք անընդհատ ասում էին, որ նա ունի շատ գանգուր մազեր, ավել քաշ և ակնոցներ:

Իհարկե, Դայնանի համար դա վիրավորական էր, բայց նա ցույց չէր տալիս` կարծում էր, որ դա միայն կվատթարացնի իրավիճակը:
Նա հիանալի հասկանում էր, որ պետք է նիհարել, բայց նա չէր ցանկանում ինչ–որ բան փոխել իր կյանքում, քանի որ նա ուղղակի չափազանց ծույլ էր:
Աղջիկն ընդհանրապես ընկերներ չուներ, բայց նա համակերպվել էր` մտածելով որ այդպես է որոշված։
Դայնանը մեծացավ, հիանալի ավարտեց համալսարանը, ստացավ լավ վարձատրվող աշխատանք, գնեց լավ տուն, թանկարժեք մեքենա և նույնիսկ հանդիպում էր երիտասարդի հետ:

Աղջիկն ուրախ էր ամեն ինչի համար, բայց մի օր նա տեսավ ֆիթնես բիկինիի մրցույթ, որտեղ աղջիկները մրցակցում էին մրցույթում:
Ֆրիկը շատ ոգեշնչվեց և որոշեց, որ նա պետք է փոխվի և նույնպես մասնակցի։

Դայնանը կարգավորեց դիետան, գնաց մարզասրահ և հրաժարվեց վնասակար սննդից:
4 ամսվա ընթացքում Դայնանը կորցրեց 18 կգ, նա սկսեց ինքն իրեն դուր գալ:
Աղջիկը հասկացավ, որ այս բոլոր տարիների ընթացքում նա կարող էր լավ տեսք ունենալ, բայց չի կարողացել իրեն ստիպել:
Նա հենց դրա համար է ափսոսում, բայց հիմա կարծես նորից է վերածնվել։





























