Հանրաճանաչ ամերիկացի լուսանկարիչ Ջոն Քերին ճանապարհորդում է աշխարհով մեկ` ստեղծելով եզակի և անսովոր կադրեր:

Այսպես, նա 20 տարի առաջ գնաց Աֆրիկա` ոգեշնչման և նոր հույզերի հետևից: Այնուհետև նա այցելեց ամենաաղքատ երկրներից մեկը` Սոմալին, նա թափառում էր փողոցներում և լուսանկարում այն ամենը, ինչն առաջացնում էր նրա հետաքրքրությունը: Այդ պահին նա նկատեց մի փոքրիկ աղջկա, որը նստած էր գետնին: Նրան զարմացրեց նրա աչքերի խորությունը, նրանց մեջ կարելի էր տեսնել իր ճակատագրի ողջ ծանրությունը, նա չդիմացավ և լուսանկարեց երեխային:

Որոշ ժամանակ անց, երբ Ջոնն արդեն պատրաստել էր լուսանկարը, նա որոշեց տանել այն աղջկա ծնողներին։

Բայց, ցավոք, նրանց չկարողացավ գտնել: Տղամարդը սկսեց փողոցում մարդկանցից հարցնել այս երեխայի ընտանիքի մասին և իմացավ, որ նա մենակ է ապրում, ոչ ոք չի տեսել իր մորը և հորը: Քերին ցնցված էր, հիմա նա չէր կարողանում այլ բանի մտածել, քան այն աղջիկա, որին փողոցում էր տեսել: Լուսանկարիչը որոշեց, որ պետք է նրան վերցնի:
Իհարկե, շատ դժվարություններ կային, սա երկար փաստաթղթային գործընթաց էր։ Բայց նա դա արեց: Նա ԱՄՆ վերադարձավ արդեն փոքրիկի հետ։ Նա փրկեց նրան միայնությունից, քաղցից և ցրտից և կարողացավ նրան տալ լիարժեք, երջանիկ կյանք:

Այդ ժամանակից անցել է 20 տարի: Փոքրիկը մեծացել և իսկական գեղեցկուհի է դարձել։



























