Հարաբերության մասնագետները հաճախ են վերլուծում հակառակ սեռերի պահվածքը:
Նրանք ուսումնասիրում են նրանց գործողությունները և բառերը սիրահարվածության փուլում, ինչպես նաև լուրջ հարաբերությունների ընթացքում:
Այսօր մենք կցանկանայինք խոսել տղամարդու պահվածքի մասին, ում իսկապես դուր է գալիս կինը: Ինչ է նա անում և որտեղ է նայում։

Ոչ մի անսպասելի բան` կրծքեր
Այո–այո, անկախ նրանից, թե որքան էլ հասարակ հնչի։ Տղամարդիկ նախ նայում են կրծքավանդակին: Բայց խոստովանեք աղջիկներ, եթե ձեզ հետաքրքրող տղան այնտեղ չնայի, ապա անմիջապես կմտածեք, որ նա կա՛մ բույս է, կա՛մ ժամանակն է փնտրել մեկ այլ մարդու:
Կազմվածքի համամասնությունները
Տղամարդը սկանավորում է ձեր մարմինը և ինտուիտիվորեն փնտրում ավազե ժամացույցի ուրվագիծ: Եվ դա նրա համար, որ դեռևս վաղ ժամանակներից ընդունված էր համարել, որ այս տիպի մարմին ունեցող կանայք շատ ավելի առողջ օրգանիզմ ունեն։

Ախ, այս ոտքերը
Ոտքերը մարմնի ևս մեկ մաս են, որը շատ է հետաքրքրում տղամարդկանց, հակառակ դեպքում, աշխարհը չէր հորինի կարճ շրջազգեստն ու շորտերը։
Դեմքի արտահայտությունը
Վերջին, բայց ոչ պակաս կարևորը: Տղամարդը միշտ նկատում է ձեր հայացքը, ժպիտը, անկեղծ է դա, թե մեքենայական:




























