Սկսենք.
1.
Պապը թոռնիկին պատմում է պատերազմից մի պատմություն. «Մենք կռվում էինք Ֆրանսիայի հյուսիսում, և թշնամիներից մեկը նռնակ նետեց մեր ուղղությամբ: Ինձ հաջողվեց վերցնել այն և հետ շպրտել: Ճակատամարտը ավարտվելուց հետո` գեներալը ինձ հանձնեց “Մրցանակ համարձակության և փառքի համար, առաջին համաշխարհային պատերազմի իսկական հերոս” փորագրությամբ մի թուր։ Թոռնիկը մի րոպե մտածեց, հետո ասաց. «Պապիկ: Այս պատմությունը չի կարող ճշմարիտ լինել»։
Ինչո՞ւ թոռնիկը եկավ այդ եզրակացության։
Պատասխան.
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո այն չեն կոչել «Առաջին», քանի որ ոչ ոք չգիտեր, որ «Երկրորդը» կսկսվի:
2.
Դուք ունեք 2 ավազե ժամացույց` 7 և 11 րոպեանոց: Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 15 րոպե և ձու եփել:
Պատասխան. Երկու մեխանիզմները միաժամանակ շրջեք: 7 րոպեանոցի ավարտից հետո սկսեք ձուն եփել: 4 րոպե անց կավարտվի նաև 11 րոպեանոց ժամացույցը: Դրանից հետո նորից շրջեք 7 րոպեանոցը և կստանաք ուղիղ 15 րոպե։
3.
Անդրեյը Ռիտայի որդին է: Ռիտան Անդրեյի մոր…
Ավելացրեք բառը։
Պատասխան.
Անունն է
4.
Կովն ունի 3, իսկ աղջիկը ՝ 5
Պատասխան.
Տառերի քանակը
5.
Սիեռան կանգնած է Հուսեյնի հետևում: Իսկ Հուսեյնը` Սիեռայի հետևում: Ինչպե՞ս է դա հնարավոր։
Պատասխան.
Նրանք կանգնած են մեջք մեջքի։
6.
Նիկոլայը ամեն ինչ հավասար կիսեց իր որդիների միջև: Նույն ձևով նա որոշեց իր հողը բաժանել նրանց միջև: Բանն այն էր, որ հողն ամբողջովին հարթ և սիմետրիկ չէր, ուստի անհնար էր բաժանել այն խիստ հավասար չափով։
Առանց որևէ չափումների նա գտավ այնպիսի լուծում, որ երկու որդիները ուրախ և գոհ մնացին: Ինչպե՞ս արեց դա։
Պատասխան.
Նա խնդրեց մի որդուն բաժանել հողը, իսկ երկրորդին` ընտրել իրեն դուր եկած կտորը:



























