Հղիությունն ու մայրությունը կնոջ համար, թերևս, կյանքի ամենաերջանիկ պահերն են: Մենք որոշեցինք ցրել բոլոր նախապաշարմունքներն ու առասպելները:
Ասում են, որ կինը չպետք է ձեռքերը բարձրացնի վերև, քանի որ պորտալարը կարող է փաթաթվել երեխայի պարանոցի շուրջը: Այնուամենայնիվ, սա լիովին անհեթեթություն է, մոր ձեռքերի շարժումները չեն ազդում երեխայի դիրքի վրա: Սակայն, սպորտը և յոգան կարող են օգնել ձեր երեխային ճիշտ դիրք զբաղեցնել:

Երեխայի ծնունդով մայրը մեկ ատամ չի կորցնում: Սա պարզապես միֆ է: Այժմ հղի կանանց համար կան շատ վիտամիններ, որոնք օգնում են կանանց պահպանել իրենց առողջությունն ու գեղեցկությունը: Պարբերաբար այցն ատամնաբույժի մոտ կուժեղացնի արդյունքը։

Կա մի տեսություն, որ աղջիկները խլում են իրենց մոր գեղեցկությունը: Սակայն, սա միայն օրգանիզմի արձագանքն է հղիությանը, ինչ–որ մեկը դա հեշտությամբ և լավ է տանում, իսկ ինչ–որ մեկը` հակառակը: Միայն թե սա որևէ կապ չունի երեխայի սեռի հետ։

Եթե դուք երեխայի առաջին մազերը սափրեք, ապա մազերը ավելի խիտ կլինեն: Սուտ է: Մազերի խտությունը կախված է միայն գենետիկայից։

Ոչ բոլոր նորածիններն են առաջին ատամների հայտնվելու ժամանակ ունենում փորլուծություն և տենդ: Յուրաքանչյուր երեխա այն տանում է իր ձևով։

Երեխան զկռտում է, քանի որ նա մրսե՞լ է: Իհարկե ոչ, զկռտոցը ստոծանու կրճատման արդյունք է։ Զկռտոցը լինում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Դրա պատճառները կարող են տարբեր լինել, բայց դա կապ չունի ցրտի հետ։

Հղի կանանց մոտ այրոցը կապված է երեխայի հաստ մազերի հետ: Ամենևին, հաճախ պտուղը սեղմում է մոր ներքին օրգանները, ինչը մարսողության խանգարում է առաջացնում։

Եթե երեխան մատն է ծծում, ապա նա ծուռ ատամներ կունենա: Մեկը կապված չէ մյուսի հետ: Բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխային մատը ծծել, քանի որ ձեռքերին կարող են լինել մանրէներ, որոնք կհայտնվեն բերանում:

Եթե հղիության ընթացքում մայրը լսում է դասական երաժշտություն` երեխան խելացի կլինի: Իրականում, երաժշտությունն ուղղակիորեն չի ազդում երեխայի խելքի վրա:

Հղի և կերակրող մայրերը պետք է նստեն խիստ սննդակարգի վրա, որպեսզի երեխան չունենա մարսողական խնդիրներ և ալերգիա: Ամեն ինչ ճիշտ հակառակն է: Մայրիկը պետք է պատշաճ և լիարժեք ուտի, որպեսզի երեխան ստանա բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը: Մայրիկի սնունդը ուղղակիորեն ազդում է կաթի համի վրա: Պետք է սահմանափակել միայն վնասակար սնունդը։




























