Հեռուստահաղորդման հերոսուհին 65–ամյա մի կին էր, որին իր որդին էր բերել, որպեսզի ստիլիստները օգնեն նրան գեղեցիկ, նորաձև և երիտասարդ տեսք ունենալ:
Նա ցանկանում էր, որ իր մայրը դառնա հետաքրքիր կին, և ոչ թե թոշնած տատիկ` երեսուն տարվա հնաոճ հագուստով։

Բանն այն է, որ Տատյանան կորցրել է 40 կիլոգրամ, այժմ նրա քաշը նորմալ է, բայց նա շարունակում է կրել իր հին ու անձև իրերը, ինչը հարազատներին շատ է նեղացնում:

“Նորաձևության դատավճիռ” հաղորդման ստիլիստները ուրախությամբ սկսեցին աշխատել կնոջ հետ: Բայց հաղորդման պայմանների համաձայն, նախ Տատյանան և նրա որդին իր համար ընտրեցին կերպարները։
Առաջին կերպարը, որ ընտրեց որդին.

Դա սպիտակ բլեյզեր էր, վերևում բաճկոն և ջինս: Ավելի երիտասարդ աղջիկների վրա այս տարբերակը շատ լավ տեսք կունենար, բայց Տատյանայի դեպքում դա առնվազն անհեթեթ էր։
Երկրորդ կերպար. Նորաձև տպագրությամբ կոստյում, սպիտակ վերնաշապիկով և վառ դեղին փողկապով: Այս պատկերը բավականին հնաոճ էր։

Եվ երրորդը. Նուրբ վարդագույն երանգով զգեստ։ Սկզբունքորեն, այս տարբերակը կնոջը ավելի շատ էր համապատասխանում, քան նախորդները: Պատկերը լրացնում էին երկար ուլունքները։

Հիմա եկեք տեսնենք, թե ինչ են ընտրել ոճաբանները։
Առաջին կերպարը մետաքսե վերնաշապիկ է` նուրբ տպագրությամբ և սառը վարդագույն նորաձև կոստյում։

Երկրորդ կերպարը կատարյալ է ճանապարհորդելու և երկար զբոսանքների համար` բաճկոն, ջինս և սպորտային կոշիկներ։

Եվ այս տեսքի կարևոր շտրիխն էր ուսապարկը, վզի թաշկինակը և դիզայներական ակնոցները:

Երրորդ տեսքը ավելի երեկոյան տարբերակ է, որով կարելի է հայտնվել թատրոնում, համերգին կամ պարզապես գնալ ռեստորան։


Ձեզ դուր եկա՞վ հերոսուհու այդպիսի վերափոխումը։




























