Ձեր երրորդ աչքը ամեն ինչ տեսնո՞ւմ է: Թե՞ իրականում ոչ:
Որքան հաճախ եք վստահել ձեր ինտուիցիային: Արդյո՞ք այն ձեզ հուսախաբ է արել, թեկուզ մեկ անգամ։
Ինտուիցիան այնպիսի զգացողություն է, որը հաճախ է օգնում մեզ զերծ մնալ փորձանքներից, օգնում է լուծել լուրջ խնդիրներ: Այն չպետք է անտեսվի։
Ահա 8 նշան, որ դուք ուժեղ ինտուիցիա ունեք
1. Դուք տեսնում եք այն, ինչը կլինի ապագայում:
Դա կարող է ձեզ պատահականություն թվալ: Բայց իրականում, դուք պարզապես հզոր ինտուիցիա ունեք։
2. Ձեր վատ զգացողությունները իրականություն են դառնում:
Եթե դա տեղի է ունենում անընդհատ, ապա դուք հաստատ գուշակուհու ունակություններ ունեք: Լավ ինտուիցիա ունեցող մարդիկ են տիրապետում դրան։
3. Ձեզ մոտ խիստ զարգացած է կարեկցանքի ունակությունը:
Դուք չափազանց զգայուն եք այլ մարդկանց զգացմունքների հանդեպ, շատ լավ եք հասկանում նրանց գործողություններն ու դրդապատճառները, ունակ եք համակրել և կարեկցել:
4. Շատ դեպքերում դուք ստանում եք այն, ինչ ցանկանում եք:
Դուք շատ հեշտությամբ եք հասնում ձեր նպատակներին և ցանկություններին, մյուսները ստիպված են տիտանական ջանքեր գործադրել դրա համար։

5. Ձեզ հարկավոր է լիցքավորում, հատկապես աղմկոտ երեկույթից կամ ընկերների հետ երկար զրույցից հետո:
Դուք պետք է որոշ ժամանակ մենակ լինեք. Սա օգնում է ձեզ խելքի գալ և էներգիայով լցվել` նոր նվաճումների համար:
6. Կարող եք կանխատեսել, թե ինչ կասի կամ կանի ձեր զրուցակիցը հաջորդ րոպեին:
Ձեր գլխում արդեն կա պատրաստի սցենար այն մասին, թե ինչ է տեղի ունենալու։
7. Դուք տեսնում եք մարդկանց հոգին:
Ոչ մի ժպիտ և հաճոյախոսություն չի կարող ձեզ խաբել: Ձեր առաջին տպավորությունը գրեթե միշտ ճիշտ է։
8. Նույնիսկ դատարկ սենյակում դուք ձեզ անհարմար եք զգում:
Ձեզ հետապնդում է մարդկային քաոսը: Դուք կարծես լսում եք անցորդների մտքերը, գիտեք, թե ինչով են նրանք ապրում, զգում եք նրանց հույզերը:
Այս նշաններից ո՞ր մեկում գտաք ձեզ: Դուք վստահո՞ւմ եք ձեր ինտուիցիային։



























