Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ

Այս հանելուկ-թեստը օրերս ամենաքննարկվածն է դարձել համացանցում:

Փորձեք հասկանալ, թե լուսանկարում ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ՝

Եթե Ձեզ թվում է, որ ձին Ձեզ է նայում…

Սա սովորաբար նշանակում է, որ ենթագիտակցորեն բարկանում եք։ Աշխատեք վերագնահատել ձեր կյանքը և հասկանալ այն իրավիճակներն ու մարդկանց, որոնց պատճառով զայրույթ եք զգում։ Բարկությունը վատ զգացում չէ, սակայն կարող է կործանիչ դառնալ, եթե լռեցնեք այն կամ թաքցնեք խորքում կամ էլ թափեք նրանց վրա, ովքեր դրան արժանի չեն։

Եթե Ձեզ թվում է, որ ձին հակառակ ուղղությամբ է նայում…

Սիրում եք ուշադրություն դարձնել մանրուքներին։ Այսպիսի բնավորությունը խանգարում է ավարտել սկսածը, քանի որ մշտապես գտնում եք անտեսանելի մի սխալ և չափազանց շատ ուշադրություն դարձնում դրան։ Բնավորությամբ պերֆեկցիոնիստ եք և պատրաստ եք անդադար կատարելագործել սկսած գործը։

Եթե մի պահ տեսնում եք, որ Ձեզ է նայում, մյուս պահին՝ հակառակ…

Այժմ ձեզ մոտ էմոցիոնալ ճգնաժամ է։ Հոգեբանները խորհուրդ են տալիս ավելի շատ ֆիլմեր դիտել և գրքեր կարդալ։