Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

Երբևէ կմտածեի՞ք, որ կախված այն հանգամանքից, թե ինչպես է մարդը բռնում բաժակը, կարելի է մոտավորապես հասկանալ, թե ինչպիսին է նա։

Եկեք Positive-ի հետ միասին փորձենք այս թեստը մեզ և մեր մտերիմների վրա, տեսնենք, թե որքանով է այն համընկնում։

1. Բռնում եք կոթից և բարձրացնում եք ճկույթը։

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

2. Գրկում եք երկու ափերով

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

3. Բռնում եք կոթից՝ ձեռքը բռունցք արած

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

4. Բռնում եք տակի մասից

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

5. Բռնում եք կոթից՝ մյուս ձեռքով էլ կողքից պահելով

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

6. Մատներով պահում եք վերևի մասից

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

Անհատական թեստ. ինչպես եք դուք բռնում բաժակը

Տարբերակ № 1.

Դուք ի ծնե լիդեր եք. ինքնավստահ և միշտ հաստատ գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից։ Միևնույն ժամանակ դուք բարեսիրտ եք և առանց դժվարության կարողանում եք լեզու գտնել գրեթե բոլորի հետ։ Ձեր միակ թերությունը մի քիչ և երբեմն չափից դուրս ինքնավստահությունը։

Տարբերակ № 2.

Դուք թիմի հրաշալի խաղացող եք, դուք ընկերախմբի ոգին եք միշտ լինում։ Շնորհիվ ձեր ճկունության և բաց բնույթի հեշտությամբ եք լեզու գտնում տարբեր տեսակի մարդկանց հետ։ Դուք առանց դժվարության հարմարվում եք տարբեր իրավիճակներում։ Հումորի լավ զգացողություն ունեք։

Տարբերակ № 3. 

Դուք հանգստության և կշռադատվածության մարմնավորում եք։ Ձեզ դժվար է հունից հանել շնորհիվ ձեր առողջ դատողության և սառնասրտության։ Ներքուստ դուք իհարկե զգացմունքային եք, սակայն արտաքինից դրանք ոչ ոք չի կարողանում կարդալ։ Նայելով ձեր դեմքի անհողդողդ արտահայտությանը մարդիկ վախենում են ձեզ մոտենալ, ավելորդ անգամ անհանգստացնելև նույնիսկ կարեկցել։ Եղեք ավելի բացև մի վախեցեք հույզեր արտահայտելուց։

Տարբերակ № 4.

Դուք չափազանց զգույշ մարդ եք։ Դուք նախընտրում եք մանրամասն մտածել ինչպես ձեր խոսքերից, այնպես էլ՝ քայլերից առաջ։ Դուք տանել չեք կարողանում միայնությունը և նախընտրում եք միշտ մարդկանց մեջ լինել։ Երբեմն սակայն ձեր չափազանց զգուշավորությունը խանգարում է ձեզ առողջ և օբյեկտիվ մտածել, լիաթոք ուրախանալ։

Տարբերակ № 5.

Դուք շատ խոցելի և տպավորվող եք։ Դուք զգում եք ուրիշներին և տանել չեք կարողանում, երբ ձեր նկատմամբ մակերեսային են լինում։ Դուք անընդհատ քնքշանքի և հոգատարության կարիք ունեք։ Ձեր կողքին դուք միշտ պետք է սիրող մեկին ունենաք, ով ձեզ կպաշտպանի կյանքի դժվարություններից։ Եթե չաշխատեք ավելի ինքնուրույն դառնալու ուղղությամբ, կվերածվեք կամակոր և կախյալ մարդու, որին շրջապատում շատերը չեն կարողանա դիմանալ։

Տարբերակ № 6.

Դուք սիրում եք առավելագույն հարմարավետությունը։ Դուք սովոր չեք ավելորդ անգամ անհանգստանալու, երբեք կարևորություն չեք տալիս մանր թերություններին։ Միևնույն ժամանակ դուք ձեր բնույթով շատ թեթև եք, երբեք չեք հրաժարվի որևէ ուրախ արկածից։ Միշտ էներգիայով լի եք և իսկական անկախ մարդու օրինակ եք շատերի համար։ Ձեր միակ թերությունն այն է, որ ոչինչ նախօրոք չեք կշռադատում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...