ԹԵՍՏ. Ո՞ր սեղանի շուրջ չէիր ցանկանա նստել. պատասխանը կզարմացնի քեզ

Ընտրեք այն սեղանը, որի շուրջ չէիք նստի և բացահայտեք ձեր սթրեսի պատճառը:

ԹԵՍՏ. Ո՞ր սեղանի շուրջ չէիր ցանկանա նստել. պատասխանը կզարմացնի քեզ

Եթե չէիր ցանկանա նստել №1 սեղանի շուրջ

Վերջերս դուք շարունակաբար սթրեսային վիճակում եք գտնվում՝ ձեր հարաբերությունների մասին անհանգստանալով: Մտերիմները միշտ էլ ուրախ են ձեզ տեսնել, սակայն դա էլ ձեզ չի երջանկացնում: Սա նորմալ է, չէ՞ որ բոլորն էլ ժամանակ առ ժամանակ մենակ մնալու կարիք են ունենում: Փորձեք հասականալ, թե որն է ձեր հանկարծակի փակվածության պատճառը: Գուցե խնդիրը կոնկրետ մեկի հետ է: Եթե այդպես է, ապա խորհուրդ է տրվում նրա հետ անկեղծ խոսել և պարզել ամեն բան:

Եթե չէիր ցանկանա նստել №2 սեղանի շուրջ

Ձեր սթրեսային վիճակի պատճառը հոգնածությունն է: Դուք միշտ ամեն բան անում եք լավագույն ձևով, սակայն այս պահին դուք պարզապես հոգնել եք: Դուք ուզում եք փախչել ամեն ինչից և ամենից: Դուք պարզապես չափից ավելի շատ ջանք եք թափել և այժմ ուժասպառ եք: Փորձեք ավելի շատ հանգստանալ, հնարավորության պարագայում արձակուրդ վերցրեք և մի լավ հանգստացեք:

Եթե չէիր ցանկանա նստել №3 սեղանի շուրջ

Դուք մշտապես կրել եք «վարդագույն ակնոցներ», իսկ այժմ դրանք սկսել են ընկնել ձեր աչքերից և իրականությունը սթրեսահարույց է ձեզ համար: Ձեր հոգին սկսում է լցվել հոռետեսությամբ: Պարզապես փորձեք ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա: Դուք չեք կարող փոխել այն ամենն, ինչ ձեզ դուր չի գալիս:

Եթե չէիր ցանկանա նստել №4 սեղանի շուրջ

Ձեր սթրեսի պատճառն այն է, որ դուք շարունակ ձեզ համեմատում եք ուրիշ մարդկանց հետ: Դուք ինքներդ ձեզ այնքան եք տանջել այդ մտքերով, որ ընկել եք դեպրեսիայի մեջ: Դուք հիանալի մարդ եք, այնպես որ, սիրեք ինքներդ ձեզ: Ինքներդ ձեզ ժամանակ տրամադրեք, ինչ-որ բան գնեք ձեզ համար և հեռու վանեք վատ մտքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...