Ուշադիր նայեք նկարին, կարո՞ղ եք ասել՝ այս կանանցից որ մեկն է ինչ որ բան թաքցնում

Ստուգեք՝ որքանով եք խորաթափանց: Առաջարկում ենք հետաքրքրաշարժ խնդիր նրանց  համար, ովքեր իրենց համարում են մարմնի լեզվի գիտակ:

Կկարողանա՞ք գուշակել, թե այս կանանցից ո՞րն է խաբեբան, ով ինչ որ բան է թաքցնում:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ այս նկարում խաբեբաները երկուսն են, կամ երեքը:

Կռահեցի՞ք:

Կին 1

Այս կինը հազիվ թե խաբեբա լինի, դրա մասին են վկայում  ափերը բաց ձեռքերը , որը խոսում է անկեղծության մասին:  Չնայած որոշ հռետորներ կարող են  նման ժեստ կիրառել միտումնավոր: Համարենք, որ այս կինը հռետոր չէ, այլ սովորական մարդ, ով չի պատրաստվում որևէ բան թաքցնել:

Կին 2

Այս գեղեցկուհին  կարծես թե շատ կասկածելի է:  Ուշադիր նայեք, նա  խաղում է ականջի  հետ, դա վկայում է այն մասին, որ նա  պատրաստվում է խաբել: Նա կարող է խաբեբա լինել:

Կին 3

Այս կինը համակ ուշադրությամբ լսում է զրուցացին: Նա ուշադիր լսում է և  քննադատորեն  գնահատում է ասվածը: Նա շփում է կզակը,  դա վկայում է այն մասին, որ նա  մտածում է:

Կին 4

Դե , իհարկե, մենք գործ ունենք  խաբեբայի հետ:  Նա ձեռքով փակում է բերանը: Մարմնի լեզվի գիտակները գիտեն, որ երբ մարդը  ձեռքով փակում է բերանը, դա նշանակում է, որ նա ստում է  կամ պատրաստվում է ստել:

Այսպիսով, այս նկարում կա 2 խաբեբա՝  2-րդ և  4-րդ կանայք:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...