Ընտրեք լոտոսի պատկերներից մեկը և ստացեք այն խորհուրդը, որի կարիքը հիմա ունեք

Երբ մեր կյանքում դժվարություններ են ծագում, հաճախ մեր ենթագիտակցությունը մեզ ավելի ճիշտ հուշումներ է անում, քան գիտակցությունը, հատկապես, երբ խոսքն ամենաբարդ բանի մասին է՝ ընտրության։

Ստորև լոտոսի մի քանի նկար ենք ներկայացնում։ Ձեր խնդիրն է ուշադիր նայել դրանցից յուրաքանչյուրին և որոշել, դրանցից որ մեկն է ձեզ ավելի ձգում։

Ընտրեք լոտոսի պատկերներից մեկը և ստացեք այն խորհուրդը, որի կարիքը հիմա ունեք

Լոտոս 1

Եթե ընտրել եք այս լոտոսը, ապա իրավիճակը, որում դուք հայտնվել եք, շատ ավելի բարդ է, քան կարծում եք: Բայց սա ամենևին չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվեք։ Փորձեք հնարավորինս հանգիստ մնալ: Այժմ դուք պետք է հնարավորինս խորը թաքցնեք ձեր հույզերը: Եվ որքան ավելի լավ դա ձեզ մոտ ստացվի, այնքան ավելի լավ կլինի ձեզ համար: Հիշեք, որ երբեմն պետք է բաց թողնել այն, ինչը ձեզ անհանգստացնում է։ Իհարկե, կարող է ցավոտ լինել, բայց դա միակ ճիշտ ելքն է։

Լոտոս 2

Եթե ընտրել եք այս լոտոսը, ուրեմն լավ մտածեք, թե արդյոք ճիշտ եք գնահատում իրավիճակը և որքանով են ձեր որոշումներն ու արարքները մտածված։ Գալիք շաբաթների ընթացքում դուք հնարավոր է լուրջ խնդիրներ ունենաք տարբեր մարդկանց պատճառով։ Դրա համար կենտրոնացեք ձեզ վրա և ոչ թե փորձեք երջանկացնել շուրջը բոլորին։

Լոտոս 3

Եթե ընտրել եք այս լոտոսը, ուրեմն ձեր սրտում մեծ ցավ կա և դուք ոչինչ անել չեք կարող դրա հետ, որքան էլ որ ցանկանաք։ Ձեր ըտրած լոտոսը հիշեցնում է ձեզ, որ դուք պարտավոր չեք համաձայնել զոհի կարգավիճակի հետ։ Փորձեք դուրս գալ կոմֆորտի գոտուց, ինչ-որ վճռական և արտասովոր բան անել։ Դուք անպայման կհաղթահարեք բոլոր դժվարությունները։ Հիշեք, որ կյանքի դժվարություններն արդեն գրեթե անցյալում են և ձեզ լուսավոր օրեր են սպասվում։

Լոտոս 4

Եթե դուք ընտրել եք այս լոտոսը, դա նշանակում է, որ ձեր կյանքում վերջին ժամանակներս իսկական նավաբեկություն է։ Այս ծաղիկը հենց դրա մասին է հիշեցնում։ Դուք հուսահատ եք, լարված և չեք կարողանում առաջ շարժվել։ Նախ խոստովանեք ինքներդ ձեզ դրա մասին, ոչ մի վատ բան տեղի չի ունենա, դուք ոչ առաջինն եք, ո վերջինը։ Մի փորձեք թաքնվել կամ փախչել այն ամենից, ինչ տեղի է ունեցել։ Արեք այն, ինչ ձեր սիրտն է հուշում։ Եվ, որ ամենակարևորն է, ժամանակ անցկացրեք ձեզ սիրելի մարդկանց հետ։

Լոտոս 5

Եթե ընտրել եք այս լոտոսը, ուրեմն ձեր կյանքում հիմա ամեն բան լավ է։ Մեր կյանքը շատ կարճ է, այդ պատճառով շնորհակալ եղեք Աստծուն, որ ձեր հարազատները ձեր կողքին են։ Աշխատեք նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Մի քիչ թուլացրեք ձեր տեմպը։ Միևնույնն է, ամեն բան անել չեք հասցնի։ Թուլացեք և անմիջապես ձեզ ավելի լավ կզգաք։ Ոչ մի վատ բան չկա ընդմիջում անելու մեջ, եթե զգում եք, որ դա ձեզ համար անհրաժեշտ է։

Լոտոս 6

Եթե դուք ընտրել եք այս լոտոսը, նշանակում է հուզական սպիները շատ ավելի խորն են, քան դուք պատրաստ եք խոստովանել։ Ձեր խնդիրն է դա հաղթահարելը։ Բանն այն է, որ ձեր բոլոր խնդիրները սեփական մտքերի պատճառով են։ Դուք ինքներդ եք այն ստեղծում ձեր գլխում, ինչը ձեզ խանգարում է ապրել և ուրախանալ։ Սակայն դա սարսափելի չէ, պարզապես ընդունեք այդ վնասակար մտքերի առկայության փաստը և աշխատեք դրանք վերացնելու վրա, եթե պետք է՝ հոգեբանի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...