Թեստ. Ինչպե՞ս որոշել մարդու բնավորությունը վարդի օգնությամբ

Սիրո՞ւմ եք վարդեր։ Այս չքնաղ ծաղիկն անհնար է չսիրելը։

Ծաղիկների թագուհի վարդը կարող է նաև անհատի արտացոլանքը դառնալ։

Նայեք նկարին և ընտրեք այն մեկը, որն ամենից շատ է ձեզ դուր գալիս։

Հենց այդ ծաղիկն էլ ձեր բնավորության մասին կպատմի։

1.

Այս վարդը կընտրի ազնիվ և բաց մարդը։ Սա համարձակ, նպատակասլաց անհատ է՝ լավ ինտուիցիայով։ Կարմիր վարդերի սիրահարները գիտեն ինչ են ուզում և հասնում են իրենց նպատակներին։ Այս մարդիկ մշտապես շտապում են և մոռանում են հանգստանալ։ Պետք է սովորել երբեմն թուլանալ, զբոսնել, լավ ֆիլմ դիտել կամ գիրք կարդալ՝ բազմոցին պառկած։

2.

Ծաղկի այս ընտրությունը խոսում է բնավորության բացառիկության մասին. դու սիրում ես հոգ տանել շրջապատի մասին։ Բարեկամները քեզ համար առաջին տեղում են։

3.

Այս ընտրությունը խոսում է մարդու զգացմունքայնության մասին։ Դու հաճախ ես քեզ զգում ոչ հարմարավետ զգում ավելորդ անհանգստությունների պատճառով։ Դադարիր վախենալ ուրիշների կարծիքից և թուլացիր։

4.

Դու անուղղելի լավատես ես, ստեղծագործ ոգի ունես։ Քեզ հետ միշտ զրուցելը հետաքրքիր է, դու բաց ես նոր ծանոթությունների և արկածների համար։

5.

Նուրբ դեղին վարդերն ընտրում են աշխատասեր մարդիկ։ Դուք բավարար կարգապահ եք մարդ եք։ Բայց ժամանակն է անձնական կյանքի շուրջ խորհելու. սիրելիի հետ ուրախությամբ կիսվելը շատ ավելի հաճելի է, քան ուրախությունը միայնակ ապրելը։

6.

Դու սիրում ես ապագայի պլաններ կառուցել, սակայն մոռանում ես վայելել ներկան։ Երազելու փոխարեն սկսիր իրականություն դարձնել երազանքներդ հենց հիմա։