Ինչ են նշանակում ձեր դաստակի վրայի գծերը. դրանցով կարելի է իմանալ անցյալը, ներկան և ապագան

Ձեռքերի գծերն ամենաշատ տեղեկություն տվող նշաններն են, որ կարելի է պատկերացնել:

Ամենավերևի գիծը կյանքի գիծն է: Դրանով կարելի է իմանալ՝ քանի տարի եք ապրելու և ինչ կլինի ձեր առողջության հետ: Որքան այն երկար և հստակ է, այնքան ավելի լավ: Եթե այդ գիծը թույլ է արտահայտված և տեղ-տեղ կտրտվում է, դա վկայում է լուրջ հիվանդությունների մասին:

Երկրորդ գիծը պատասխանաու է կարիերային ունակությունների, պրոֆեսիոնալիզմի և բարեկեցության համար: Այս առումով մեծ հաջողությունների մասին խոսում է կտրուկ գիծը և այդ գծի բավարար խորությունը: Եթե գիծը մի քիչ լղոզված է, ձեզ որոշ դժվարություններ են սպասվում, որոնք պետք կլինի հաղթահարել:

Թվով երկրորդ գիծը խոսում է այն մասին՝ արդյոք մենք հետք կթողնենք պատմության մեջ և արդյոք կկարողանանք ինչ-որ կերպ ազդել դրա ելքի վրա: Այն ոչ բոլորն ունեն:

Վերջին՝ չորրորդ գիծը պատասխանատու է սերնդի շարունակության համար: Հստակ և գեղեցիկ գիծը վկայում է, որ ձեր երջանիկ ընտանիքում շատ երեխաներ կլինեն: Նուրբ և ոչ խորը գիծը խոսում է այն մասին, որ երջանկության համար պետք կլինի պայքարել:

Загрузка ...