Մարմնի լեզուն․ ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

Հոգեբաններն ասում են, որ մարդու նստելու դիրքը շատ կարևոր է։

Այն արտացոլում է մարդու մտածելակերպն ու ներաշխարհը։

Թվում է, թե նստելու դիրքն ոչ մի նշանակություն չունի, սակայն, իրականում այն շատ բան կարող է պատմել մարդու մասին։

Ուշադիր նայեք, թե ինչպես եք նստած ու բացահայտեք ձեր մասին այն, ինչ չգիտեիք։

Ինչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

ԴԻՐՔ A

Մարմնի լեզուն․ ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

Այս դիրքով նստող մարդիկ փորձում են չնկատել խնդիրները։ Նրանք հավատում են, որ ամեն բան կարելի է հեշտությամբ լուծել և չեն ցանկանում ավելորդ անգամ ծանրաբեռնել գլուխը։ Նրանց հետ շատ հեշտ է շփվել, նրանք բարյացակամ են ու ընկերասեր։

ԴԻՐՔ B

Մարմնի լեզուն․ ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

Դուք շրջապատող մարդկանց նկատմամբ ուշադիր և կամեցող եք, միշտ պատրաստ եք օգնել։ Այնուամենայնիվ, դուք չեք ներում սխալները։ Ձեզ հետ շփվելու լավագույն տարբերակն է՝ լինել կիրթ և անկեղծ։

ԴԻՐՔ C

Մարմնի լեզուն․ ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

Այս դիրքով նստող մարդիկ երազողներ են։ Նրանք մշտապես ամպերում են։ Այսպիսի մարդկանց համար կարևոր են զգացմունքները, նրանք հենց դրանցով են առաջնորդվում։ Այս մարդիկ սիրում են ճանապարհորդել, ակտիվ կյանքով ապրել ու նոր ծանոթություններ հաստատել։

ԴԻՐՔ D

Մարմնի լեզուն․ ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

Այս դիրքով նստող մարդիկ չեն սիրում ուշանալ և տանել չեն կարողանում այն մարդկանց, որոնք ուշանում են։ Նրանք շատ պունկտուալ են և ամեն ինչում կարգապահություն են սիրում։ Նրանք կարող են կոպիտ թվալ, սակայն իրականում շատ հանգիստ ու հոգատար են։

ԴԻՐՔ E

Մարմնի լեզուն․ ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր նստելու դիրքը

Այս դիրքով նստող մարդիկ շատ համեստ են։ Նրանք չեն սիրում երկար խոսել, իրենց ասելիքը կարճ ու կոնկրետ են ասում։ Նրանց համար կարևոր են մարդկային հատկանիշները, նրանք գնահատում են ազնվությունն ու անկեղծությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...