10 արտահայտություն, որոնք չկան ինքնաբավ և իմաստուն կնոջ բառապաշարում

Ներկայացնում ենք արտահայտություններ, որոք եթե չկան ձեր բառապաշարում, դուք միանշանակ հասուն և ինքնաբավ անձ եք, իսկ եթե դրանք պարբերաբար ասում եք, աշխատեք ազատվել դրանցից:

1. Դու չճափազանց լավն էիր նրա համար

Այսպես մենք սփոփում ենք տղամարդուց բաժանված ընկերուհիներին: Բայց աշխատելով մտերիմներին մխիթարել այդ արտահայտությամբ՝ մենք այս ենթատեքստը նկատի ունենք. «Դու հիմար ես: Այդքան ժամանակ ծախսեցիր սրիկայի վրա, ով քեզ արժանի չէր»:

Համաձայնվեք, դա սփոփանքի նման չէ, ավելի շուտ՝ ավելի ցավեցնելու փորձ:

2. Դու հրաշալի տեսք ունես քո տարիքի համար

Առաջին հայացքից անմեղ արտահայտություն է, բայց ավելի նման է ներողամիտ սփոփանքի՝ «թեև արդեն մեծ ես, լավ տեսք ունես»:

3. Ես փորձում եմ, բայց չի ստացվում…

Դուք հասուն կին եք, փոխեք տակտիկան: Եթե, իհարկե, չեք ուզում խղճահարություն և հուզական կարեկցանք ստանալ:

4. Ես ամեն ինչ կկարողանամ ինքս անել

Երկաթե լեդիի կերպարը վաղուց արդիական չէ: Հնարավոր է՝ ինչ-որ բանի հասնում եք մենակ, բայց շրջապատող մարդիկ այս կամ այն կերպ մասնակցւոմ են ձեր հաջողությանը: Ուստի այս խոսքերն առնվազն արժեզրկում են նրանց ներկայությունը ձեր կյանքում:

5. Դա ազնիվ չէ

Կյանքն անարդար է: Սա հասկանալու ժամանակն է:

6. Երևի ես հիմա հիմարություն կասեմ, բայց…

Ինչո՞ւ եք սկզբից ձեզ ցածրացնում: Ինչո՞ւ է ձեր կարծիքն ի սկզբանե հիմար համարվում: Արդյոք այստեղ ձեր ցածր ինքնագնահատականը չի՞ առաջ գալիս: Պետք չէ վարկաբեկել ինքն իրեն: Ձեր կարծիքն արժեքավոր է: Թեկուզ ձեզ համար:

7. Ես ասում էի

Դե իհարկե: Դուք ամենախելացին եք և միշտ ամեն ինչ գիտեք: Դու նախազգուշացնում էիք, որ դրանից ոչինչ չի ստացվի: Ձեզ չլսեցին: Տապալումից հետո այս խոսքերը դժվար թե սփոփեն: Պետք չէ սեփական եսը շոյել այդպիսի ցածր միջոցով:

8. Օհ, ինձ մոտ ևս այդպես եղավ

Այս արտահայտությունը լիովին անմեղ է, եթե ընկերուհին բողոքում է, որ խանութը հրաժարվեց հետ վերցնել առաջին օրը պայթած կոշիկները: Իսկ երբ խոսքն անձնական կյանքի մասին է, այդպես ասելն առնվազն գեղեցիկ չէ: Ձեզ առանձնահատուկ պատմություն են պատմում, իսկ դուք…

9. Ի՞նչու ես դատարկ տեղը խնդիր հորինում

Ձեզ համար դատարկ տեղը, իսկ ձեր զրուցակցին խնդիրը շատ լուրջ է թվում: Ինչո՞ւ եք արժեզրկում նրան և նրա ապրումները:

10. Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես

Այստեղ մեկնաբանելն էլ անիմաստ է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...