Ընտրեք բանալին և բացահայտեք դրա թաքնված իմաստը Ձեր կյանքում

Ընտրեք պատկերված հինգ բանալիներից մեկը և բացահայտեք ձեր ներքին ուժը։ Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ինչ-որ տաղանդ ունեք կամ ներքին ուժ։ Ընտրեք ձեզ դուր եկած բանալին և դրա բացատրությունը կարդացեք ստորև։

1. Աֆրոդիտեի բանալի

Աֆրոդիտեն սիրո, գեղեցկության և սեքսուալության աստվածուհին է հունական դիցաբանության մեջ։ Դուք հավատում եք իսկական սիրուն և դուք դրական և պարզ հայացք ունեք կյանքի նկատմամբ։ Դուք ընտրել եք Աֆրոդիտեի բանալին, քանի որ դրա վրա թռչուն կա, որը նշանակում է, որ դուք գնահատում եք ձեր ազատությունը։ Ձեր անկախությունն ամենաուժեղ կողմերից մեկն է։ Ձեր թաքնված ուժը ձեր կիրքն ու սերն են։

2. Դրուիդների բանալի

Կելտական դիցաբանության մեջ Դրուիդները հասարակության ամենաբարձրաստիճան անդամներն էին համարվում։ Այս բանալին կելտական հանգուհց ունի, որպեսզի ներկայացնի այն դրուիդներին, որոնք հայտնի էին որպես կրոնական առաջնորդներ, իրավաբանական իշխանություններ, պատմության պահապաններ։ Դրուիդները մշտական կապի մեջ էին իրենց համայնքի հետ, իսկ կելտական հանգույցը նրանց կապն է ցույց տալիս համայնքի և բնության հետ։ Կելտական հանգույցը բնության և ներդաշնակության խորհրդանիշն է, որն ընտրելով դուք ցույց եք տալիս, որ ցանկանում եք բնության հետ մեկ ամբողջություն լինել, որպեսզի խաղաղություն և միայնություն գտնեք։ Ձեր թաքնված ուժը ձեր իմաստնությունն է։

Ընտրեք բանալին և բացահայտեք դրա թաքնված իմաստը Ձեր կյանքում

3. Ռոյալիթի բանալին

Մարդկանց միայն մեկ տեսակ կա, որ ընտրում է թագավորի բանալին և այդ մարդը մեծ ձգտումներ ունի։ Դուք մեծ երազանքներ ունեք և դրանք հասնելու լուրջ նպատակներ։ Ձեր թաքնված ուժը ձեր խորը հավակնությւոններն են։

4. Եռակի Աստվածուհու բանալին

Տրիկետրան կամ Տրոյական հանգույցը դարերով օգտագործվել է որպես աստվածության խորհրդանիշ։ Ընտրելով այս բանալին դուք կհայտնաբերեք, որ դուք լուրջ հոգևոր և գերբնական կապեր ունեք։ Դուք հոգևոր կապ ունեք շրջապատող աշխարհի հետ։ Դուք մարդկանց կարդալու գերբնական հատկություն ունեք։ Ձեր թաքնված ուժը ձեր հոգևոր կապն է շրջապատող աշխարհի հետ։

5. Էրոսի բանալին

Էրոսը ցանկության և ձգողականության Աստվածն է։ Էրոսի հռոմեական համարժեքը Ամուրն է։ Դուք ընտրել եք սրտիկով բանալին և սերը, ակնհայտ է, որ ձեր մտքերում հենց դա է։ Դուք գրեթե գտել եք ձեր իրական սերը։ Դուք սեր գտնելու հմտություն ունեք և շատ կրքոտ մարդ եք։ Ձեզ շատ են ցավեցրել, բայց դա ձեզ չի խանգարում փնտրել ձեր երկրորդ կեսին։ Մի օր դուք նրան անպայման կգտնեք։ Ձեր թաքնված ուժը ձեր զարմանալի ռոմանտիկ ընդունակությունն է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...