Ոճային ու շքեղ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն փալուն զգեստ է կրում, որն ընդգծել է երկու երեխաների մայրիկի գեղեցիկ կազմվածքը։

Նա զգեստը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։

Լուսինեն պարզ սանրվածք է ընտրել, իսկ նուրբ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարներն արվել է Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։

Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել, իսկ նրանցից մեկը նշել է. «Անհավանական է, որ ընդամենը ամիսներ առաջ բալիկ եք ունեցել»։