«Սա էլ մեր տոնածառը». Էմմին ջերմ տեսանյութով ցույց է տվել՝ ինչպես են զարդարել եղեւնին

Երգչուհի Էմմին կիսվել է նոր, ջերմ տեսանյութով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերով երգչուհին ցույց է տվել՝ ինչպես են զարդարել Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկը՝ տոնածառը։

Կադրում է հայտնվում նաեւ երգչուհու կրտսեր որդին, որը հեռախոսով տեսագրություն է անում։

«Սա էլ մեր տոնածառը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։

Տեսանյութին արձագանքել է նաեւ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, որը մեկնաբանություններում գրել է. «Իմ սիրած տոնածառը։ Ահավոր եմ կարոտել»։