Ոճային. Դիանա Գրիգորյանի լուսանկարը Հանրապետության հրապարակից

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում՝ տոնածառի ֆոնին։

Դիանան երակար, վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։

Սցենարիստը նախապատվություն է տվել սեւ, երկարաճիտ կոշիկներին եւ գեղեցիկ աքսեսուարներ՝ վզնոցներ ընտրել։