«Որդիս եկավ լույս աշխարհ». ծնվել է Արամեի ու Աննա Թովմասյանի երեխան

Լույս աշխարհ է եկել Արամեի ու կնոջ՝ Աննա Թովմասյանի որդին։

Ընտանիքում համալրման մասին երգիչը հայտնել է սոցիալական ցանցում արված հրապարակմամբ։

Երգիչն Instagram-յան էջում լուսանկար է հրապարել ու գրել. «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»։

Ի դեպ, փոքրիկն Արամեի ու Աննայի երկրորդ երեխան է։

Զույգը մեծացնում է դստերը։ Հրապարակմանն առաջիններից արձագանքել է երգչուհի Սոֆի Մխեյանը՝ մեկնաբանություններում գրելով.

«Աչքներդ լույս, պապա ու մամա ջաներ։ Արամե, Աննա Թովմասյան, Աստված թող Պահապան լինի ձեր ընտանիքին։ Շնորհավոր, Առողջ ուրախ ու բախտավոր»։