Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան

Ֆոնդանը շատ պարզ ու արագ պատրաստվող ուտեստ է եւ որոշակիորեն նման է մաֆիններին։

Շոկոլադե ֆոնդանն այսօր լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում եւ աղանդերի բավականին մեծ պահանջարկ վայելող մի տեսակ է։

Ֆոնդանը ֆրանսիական խոհանոցին բնորոշ մի ուտեստ է, որը բավականին նուրբ համ եւ բույր ունի։

Ճիշտ պատրաստելու դեպքում կարելի է շատ փխրուն մի աղանդեր ստանալ, որն ասես, բերանում հալվում է։

Ֆոնդանը մատուցվում է կրեմով, կարամելով, թարմ հատապտուղներով եւ իհարկե, պաղպակով։

Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան

Պատրաստման համար անհրաժեշտ է. 100-150գր. դառը շոկոլադ, երկու թեյի գդալ կակաոյի փոշի, 40գր. կարագ, մեկ ճաշի գդալ ընկույզով եւ շոկոլադով կարագ (օրինակ, Նուտելա), երկու ձու, երկու ճաշի գդալ ալյուր, 5գր փխրեցուցիչ, 50գր. շաքարի փոշի, մի քիչ աղ եւ վանիլային պաղպաղակ՝ մատուցման համար։

Դառը շոկոլադը պետք է ոչ մեծ կտորներով մանրացնել եւ Նուտելայի ու կարագի հետ միասին տաքացնել. անհրաժեշտ է անընդհատ խառնել՝ միատարր զանգված ստանալու համար։

Հաջորդ քայլով առանձին ամանի մեջ պետք է հարել ձուն, շաքարի եւ կակաոյի փոշին, ինչպես նաեւ ալյուրը, աղն ու փխրեցուցիչը։

Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան

Ստացված զանգվածը մի լավ խառնելուց հետո, այն պետք է ավելացնել մի փոքր սառեցված շոկոլադի մեջ եւ ստացված խմորանման զանգվածը լցնել կեքսի համար նախատեսված տարաների մեջ։

Տարաներն արդեն կարելի է դնել 200 աստիճան ջերմաստիճանով տաքացրած ջեռոցի մեջ եւ եփել 7-8 րոպե։

Ֆոնդանը մատուցում են տաք վիճակում՝ մեկ գունդ պաղապաղակով։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...