Պատրաստում ենք վրացական խաչապուրի

Անհրաժեշտ է`

  • Խմորի համար`
  • 700 գր ալյուր
  • 500 գր սովորական յոգուրտ
  • 2 հավկիթ
  • 50 գր կարագ
  • 1 թեյի գդալ աղ
  • 2 թեյի գդալ սոդա
  • Միջուկի համար`
  • 450 գր քերած մոցարելլա
  • 450 գր ֆետա պանիր
  • 1 հավկիթ

Պատրաստման եղանակը`

Խմոր`

Մեծ ամանի մեջ խառնեք յոգուրտը, հավկիթները, կարագն ու աղը: Սկսեք կամաց-կամաց ավելացնել ալյուրը` խառնելով ձեռքերով: Խմորը պետք է լինի փափուկ և առաձգական, ուստի ավելացրեք այնքան, որքան անհրաժեշտ է: Ավելացրեք սոդա:

Պատրաստում ենք վրացական խաչապուրի

Ալյուր ցանած տախտակի վրա հունցեք խմորը 5-10 րոպեի ընթացքում: Վերադարձրեք խմորն ամանի մեջ, հերմետիկ փակեք կափարիչով կամ այլ ծածկով և դրեք սառնարան 20 րոպեով:

Միջուկ`

Միջուկի համար խառնեք պանրի երկու տեսակներն ու հավկիթը, մինչև ստացվի միասեռ զանգված: Ջեռոցը տաքացրեք մինչև 220 աստիճան: Խմորն ու միջուկը բաժանեք 6 հավասար մասերի: Ձեռքերով տարածեք խմորը և 20 սմ տրամագծով բլիթ պատրաստեք: Տեղադրեք միջուկը և ամուր փակեք բլիթը (կալցոնեի տեսքով): Թխեք 10-15 րոպե: Մատուցեք տաք վիճակում:

Պատրաստում ենք վրացական խաչապուրի

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...