Արագ ռուլետներ խոզապուխտով և պանրով

Այսօր առաջարկում ենք համեղ և կշտացնող ուտեստ պատրաստել․ խմորով և միջուկով շերտավոր ռուլետներ։

Անհրևաժեշտ բաղադրիչներ

  • Շերտավոր խմոր — 500 գրամ (խմորիչով)
  • Խոզապուխտ — 200 գրամ
  • Պանիր — 100-150 գրամ (պինդ տեսակի)
  • Սամիթ — 2-3 ճյուղ
  • Մայոնեզ — 2 ճ․գ․
  • Ձու — 1 հատ
  • Քունջութ – 1 ճ․գ․

Պատրաստման եղանակը

1. Պատրաստեք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Պատրաստի խմորիչով շերտավոր խմորը մի թեթև սառեցրեք, որպեսզի աշխատելը հեշտ լինի։

Արագ ռուլետներ խոզապուխտով և պանրով

2. Առաջին հերթին պատրաստեք միջուկը։ Խոզապուխտն ու պանիրը խոշոր քերիչով անցկացրեք։

Արագ ռուլետներ խոզապուխտով և պանրով

3. Մանր կտրատեք սամիթը, խառնեք մայոնեզի հետ։

4. Խմորը բացեք, բայց ոչ շատ բարակ։

5. Խմորին քսեք մայոնեզային զանգվածը։

6. Այնուհետև դրեք քերած խոզապուխտը և պանիրը։

Արագ ռուլետներ խոզապուխտով և պանրով

7. Խմորը ռուլետի նման փաթաթեք, ծայրերն ամրացրեք, որ միջուկը չթափվի։

8. Ռուլետը մոտ 4 սմ լայնությամբ կտրատեք և շարեք ջեռոցի՝ յուղաթուղթ փռած թավայի մեջ։

9. Ամեն մի ռուլետի վրա ձու քսեք և քունջութ լցրեք վրայից։

Արագ ռուլետներ խոզապուխտով և պանրով

10. Ռուլետները թխեք 200 աստիճանի տակ 20-25 րոպե՝ մինչև կարմրեն։

Արագ ռուլետներ խոզապուխտով և պանրով

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...