Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիանալի աղանդերի բաղադրատոմս. կոկոսի չիզքեյք՝ արքայախնձորով։
Կոկոսի չիզքեյք՝ արքայախնձորով
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 300գր. շոկոլադե թխվածքաբլիթ,
- 75գր. կարագ,
- 2/3 բաժակ շաքարավազ,
- 600գր. սերուցքային պանիր,
- 3 ձու,
- մեկ բաժակ կոկոսի կաթ,
- մեկ բաժակ կոկոսի փաթիլներ,
- 400-450գր. թարմ կամ պահածոյացված արքայախնձոր։
Պատրաստման եղանակը՝
Ջեռոցը հարկավոր է նախօրոք միացնել և տաքացնել 160օ ջերմաստիճանով։
Շոկոլադե թխվածքաբլիթը պետք է մանրացնել, խառնել կամ հարել սենյակային ջերմաստիճանի կարագով և ստացված միատարր զանգվածը դնել տարայի մեջ ու տեղափոխել սառնարան։
Հաջորդիվ հարկավոր է սերուցքային պանիրը խառնել շաքարավազով և աստիճանաբար լցնել հարած ձվի զանգվածը։
Այնուհետեւ պետք է ավելացնել նաեւ կոկոսի կաթը, կտրատած արքայախնձորը և կոկոսի փաթիլների մի մասը։
Բոլոր բաղադրիչները հարկավոր է լավ խառնել։
Իսկ վերջում չիզքեյքի միջուկը պետք է լցնել կարագի և շոկոլադե թխվածքաբլիթի զանգվածի վրա և մոտ 1 ժամ եփել ջեռոցում։
Չիզքեյքը պատրաստ է, պարզապես հարկավոր է սպասել, որ այն սառչի (հենց ջեռոցում), իսկ մատուցելիս պետք է լցնել կոկոսի փաթիլների մնացած մասը։
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: