Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Պաննա կոտան անհավանական նուրբ աղանդեր է, որի հայրենիքը հանդիսանում է Իտալիան:

Դրա անփոփոխ բաղադրիչներն են` ժելատինը և սերուցքը:

Պաննա կոտա բառը թարգմանաբար նշանակում է եփած սերուցք:

Այսօր, չնայած իր պարզությանը, Պաննա կոտան դարձել է ամենահամեղ և սիրված աղանդերներից մեկն ամբողջ աշխարհում:

Ինչպես պատրաստել Պաննա կոտա:

Բաղադրությունը.

  • Սերուցք – 18-33 տոկոս յուղայնությամբ – 500մլ
  • Կաթ – 130մլ
  • Վանիլին
  • Արագ լուծվող ժելատին – 15գ
  • Ջուր – 50մլ
  • Թարմ կամ սառեցրած ելակ – 150գ
  • Շաքարավազ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

Ոչ մեծ կաթսայի մեջ լցնել սերուցքը և կաթը, ավելացնել շաքարավազ, վանիլին, որից հետո կաթսան դնել թույլ կրակի վրա և տաքացնել հեղուկը` մինչև 70 աստիճան:

Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Քանի դեռ խառնուրդը տաքանում է, սառը ջրի մեջ լավ խառնել ժելատինը և բարակ շիթով լցնել տաք սերուցքի մեջ:

Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Խառնուրդը լավ խառնել և թողնել մի փոքր սառչի:

Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Դրանից հետո սերուցքային զանգվածը լցնել կաղապարների մեջ և դնել սառնարան:

Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Մոտ 1-2 ժամ հետո Պաննա կոտան կպնդանա և պատրաստ կլինի օգտագործման համար:

Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Այս աղանդերի համար հիասքանչ հավելումեր կարող են դառնալ ամեն տեսակի քաղցր սոուսները, հատապտուղները, մրգերը, ջեմերը, շոկոլադը և նույնիսկ մանրացրած թխվածքաբլիթը:

Պատրաստում ենք իտալական անհավանական նուրբ աղանդեր

Պաննա կոտայի հետ լավ է զուգակցվում ելակային սոուսը: Դրա պատրաստման համար ուղղակի լավ հարեք թարմ կամ սառեցրած ելակը` շաքարավազի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...