Երբեմն հազի ժամանակ բնական միջոցները ոչ միայն շատ ավելի օգտակար են լինում, քան դեղամիջոցները, այլև ավելի համեղ ու արդյունավետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք կօգնեն արագ ու հեշտ ազատվել հազից:
Քամել մեկ մեծ կիտրոնի հյութը, ավելացնել 2 թեյի գդալ մեղր և ընդունել գիշերը քնելուց առաջ: Այս միջոցն ընդունելուց հետո հարկավոր է տաք թեյ խմել:
Մեկ բաժակ հապալասի (брусника) հյութին ավելացնել 1 թեյի գդալ մեղր և ընդունել օրական 4 անգամ մեկ ճաշի գդալ:
100 գրամ բռինչի (калина) հատապտուղներին ավելացնել 200 գրամ մեղր, 5 րոպե դնել թույլ կրակի վրա՝ չհասցնելով եռման աստիճանի, այնուհետև սառեցնել և ուտել ստացված հում մուրաբան տաք թեյի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: