Հայտի է, որ պայծառատես Վանգան, բացի գուշակություններից, զբաղվել է նաև բուսաբուժությամբ:
Հազի դեպքում (երեխաների մոտ)
- Բրոնխիտի վաղ փուլերում կարելի է երեխային մեկ թեյի գդալ գերչակի յուղ խմեցնել:
- Մեկ կարտոֆիլին, մեկ սոխին և մեկ խնձորին ավելացնել մեկ լիտր ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև կաթսայում մնա ջրի կեսը: Թուրմը տալ երեխային օրական երեք անգամ մեկ թեյի գդալ:
- Սխտորի 5 միջին պճեղը մանրացնել կամ տրորել, ավելացնել մեկ բաժակ չպաստերիզացված կաթ և լավ եռացնել: Ստացված թուրմը երեխան պետք է խմի օրական մի քանի անգամ:
- Փոքրիկ երեխաներին ծանր հազի ժամանակ հարկավոր է օրական մի քանի անգամ մեկ թեյի գդալ մեղրի և տաք բուսայուղի խառնուրդ (1:1 հարաբերակցությամբ) տալ:
- 100 գրամ մեղրը, 100 գրամ թարմ կարագն ու վանիլինի փոշին լավ խառնել և ընդունել օրական 3 անգամ մեկ թեյի գդալ:
Հազի դեպքում (ուժեղ հազ)
- Հարկավոր է մեկ շաբաթ ընդունել կտավատի սերմերի եփուկ:
- Նեխուրի արմատի եփուկը նույնպես շատ օգտակար է (20 գ. նեխուրի արմատ և մի բաժակ եռման ջուր): Ընդունել օրական 4-6 անգամ մեկ ճաշի գդալ:
- Վանգան նաև խորհուրդ էր տալիս մեկ ամիս շարունակ ամեն օր 8-10 րոպե նստել վառ արևի տակ՝ բերանը լայն բացած, իսկ աչքերը՝ փակած:
- Օրական 3 անգամ ուտելուց առաջ ընդունել 2-3 ճաշի գդակ մանդարինի կեղևի եփուկ:
- Աշնանը, հազը մեղմացնելու համար, շատ օգտակար են կեչու և թխկու օշարակները՝ կաթի հետ խառնած:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: