Արդյունավետ միջոց, որը կօգնի բարելավել հիշողությունը և կանխել գլխուղեղի ծերացումը

Հիշողության հետ կապված խնդիրներն այժմ շատ տարածված են, քանի որ մարդիկ շատ տեղեկատվություն են ստանում և քիչ ժամանակ են հատկացնում հանգստին: Այս ամենի հետրանքով նրանք հաճախ դառնում են մոռացկոտ, դժվարանում են մտապահել տեղեկատվությունը և չեն կարողանում կենտրոնացնել ուշադրությունը:

Գլխուղեղի աշխատանքի բարելավման ամենապարզ միջոցը հանգիստն է, ուստի մարդիկ պետք է սովորեն հաճախ ընդմիջումներ անել, երաժշտություն լսել, գիրք կարդալ, զբոսնել և պարզապես հանգստանալ: Սակայն հանգստից բացի հարկավոր է հետևել նաև սննդակարգին, որը պետք է հարուստ լինի օգտակար ու սննդարար նյութերով, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգը հարստացնել ընկույզներով, սերմերով ու տերևավոր բանջարեղենով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի ակտիվացնել գլխուղեղի աշխատանքը, բարելավել հիշողությունը և արգելակել գլխուղեղի ծերացման գործընթացը: Շնորհիվ իր յուրահատուկ բաղադրության՝ այս միջոցը հարուստ է գլխուղեղին անհրաժեշտ հիմնական վիտամիններով ու հանքանյութերով:

Այս դեղամիջոցի կարևոր բաղադրիչներից մեկը գարեջրի խմորիչն է, որը պարունակում է մի շարք կարևոր վիտամիններ, հանքանյութեր ու սպիտակուցներ:

Օրինակ՝ վիտամին B1-ն ու երկաթը կարող են չեզոքացնել սթրեսի հետևանքով գլխուղեղին հասցված վնասը: Բացի այդ, վիտամին B1-ը համարվում է հիշողությունը բարելավող հզոր բնական միջոց:

Գարեջրի խմորիչը բարձրացնում է լյարդում պարունակվող գլիկոգենի մակարդակը, ինչը նպաստում է գլխուղեղի աշխատանքի ակտիվացմանն ու հիշողության բարելավմանը:

Բացի այդ, այն օգնում է օրգանիզմին թարմացնել բջիջները, կարգավորել խոլեստերինի մակարդակը, նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և ամրապնդել սրտանոթային համակարգը:

Բաղադրությունը.

  • 1 հատ ոչ մեծ հասած բանան,
  • 1 հատ խնձոր,
  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (սակայն ոչ արագ պատրաստման համար նախատեսված փաթիլներ),
  • 1 բաժակ թորած ջուր,
  • 1 ճաշի գդալ քունջութի սերմեր,
  • 5 հատ հունական ընկույզ (կեղևազրկած),
  • գարեջրի խմորիչի 500 մգ-անոց 2 դեղահաբ (կարելի է գնել դեղատնից և օգտագործելուց առաջ մանրացնել ու փոշի դարձնել):

Պատրաստման եղանակը.

Քունջութի սերմերը, վարսակի փաթիլները և ընկույզները լցնել կոտորակիչի մեջ և լավ մանրացնել: Ավելացնել ջուրը, լավ խառնել, այնուհետև ավելացնել նաև մյուս բաղադրիչները և կրկին խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված:

Ստացված խառնուրդի համը բարելավելու համար կարելի է մի փոքր չամիչ, 3 հատ արմավ և մի փոքր մեղր ավելացնել:

Այս խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 1-2 անգամ՝ ուտելու հիմնական ժամերի միջև: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս, սակայն նման կուրսը խորհուրդ է տրվում կրկնել տարեկան 4-5 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...