Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

Ներկայացնում ենք խատուտիկի օգտակար հատկությունները և թե դրանով ինչ կարելի է պատրաստել:

Խատուտիկի օգտակար հատկությունները

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

1. Բուժում է հոդերը և ապաքինում է վերքերը:

2. Օգտակար է մարսողության համար՝ նորմալացնում է ախորժակը, լավացնում է մարսողությունը:

3. Օգտակար է նյարդային համակարգի համար՝ տոնուս է հաղորդում և խթանում է այն: Ուժերի անկման, քրոնիկական հոգնածության, նյարդային գերլարվածության դեպքում խատուտիկը կօգնի:

4. Վերացնում է թույներն ու տոքսիններն օրգանիզմից, նաև վերացնում է դեղամիջոցների չմտածված օգտագործման հետևանքները:

5. Խատուտիկն ունի լեղամուղ, հակաճիճվային և թեթև թուլացնող հատկություններ:

6. Հարուստ է վիտամիններով և հանքանյութերով Պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, երկաթ, կալիում, մագնեզիում, նատրիում, մանգան, վիտամիններ A, C, նաև B խմբի:

7. Խատուտիկը հարթեցնում է մաշկը և լավացնում է դեմքի գույնը, վերացնում է պեպենները:
Խատուտիկի ծաղիկները և տերևները հավաքելու լավագույն ժամանակը գարունը և ամռան սկիզբն են: Արմատները հասնում են օգոստոսին, սեպտեմբերին կամ ապրիլի վեջին, մայիսի սկզբին:

Բուժիչ միջոցներ խատուտիկով

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

1. Անեմիայի բուժում

Խառնիր 3 ճ. գ. խատուտիկի ծաղիկներ և 3 ճ. գ. մեղվախոտի տերևներ: Ավելացրու 2 ճ. գ. եղինջ և 1 ճ. գ. օշինդր: Վրան 1 լ. եռացած ջուր լցրու: Խմիր 50-ական մլ թուրմ օրական 6 անգամ:

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

2. Փորկապության և որովայնի փքվածության դեպքում

1 թ. գ. խատուտիկի տերևների վրա 1 բաժակ ջուր լցրու և մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե: Թող թրմվի կես ժամ: Խմիր 1-ական ճ. գ. օրական 3-4 անգամ:

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

3. Հորմոնալ անհավասարակշռության դեպքում

3-լիտրանոց ապակե տարան լցրու խատուտիկի տերևներով, ավելացորւ 1 կգ շաքարավազ, խառնիր: Թող մնա պատուհանագոգին 3 շաբաթ, քամիր: Ստացված էլիքսիրը շաքարավազի փոխարեն ավելացրու թեյին 1-2-ական ճ. գ.:

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

4. Մաշկային հիվանդությունների դեպքում

1 ճ. գ. մանրացված արմատների վրա 1 բաժակ տաք ջուր լցրու, մարմանդ կրակի վրա եռացրու 15 րոպե, սառեցրու և քամիր: Խմիր բաժակի 1/3 մասը տաք վիճակում ուտելուց 15 րոպե առաջ օրական 3 անգամ:

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

5. Մազերի դիմակ

200 մլ եռացած ջուրը լցրու 1 ճ. գ. խատուտիկի մարնրացված թարմ տերևների վրա: Միջոցը քսիր գլխամաշկիդ և մազերիդ ողջ երկարությամբ: Գլուխդ փաթաթիր սրբիչով և սպասիր 30 րոպե: Լվա գլուխդ: Այս դիմակը լավ ամրացնում է մազերը:

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

6. Խատուտիկով ջեմ

Խատուտիկի 500 ծաղկաբույլը լավ լվա և մեկ օր թող սառը ջրի մեջ: Ավելի լավ է՝ ջուրը մի քանի անգամ փոխել, այդպես ամողջ սառնությունը կվերանա: Նշված ժամանակից հետո ջուրը քամիր, 1 լ. սառը ջուր ավելացրու և եռացրու 10 րոպե: Եփուկը քամիր, լավ ճզմիր: Եփուկին ավելացրու 1 կգ շաքարավազ, 2 կիտրոնի հյութ: Մոտ մեկ ժամ եփիր մարմանդ կրակի վրա: Սառեցրու և լցրու ապակե տարաների մեջ:

Ամենաբազմաֆունկցիոնալ դեղաբույսը՝ խատուտիկ. ցնցող փաստեր, որոնց մասին քչերը գիտեն

Գործում է որպես ջերմիջեցնող միջոց: Իմունիտետի լավացման համար կարելի է այս ջեմը քսել բլիթների վրա, հատապտուղների հետ մատուցել որպես դեսերտ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...