Քանի բաժակ սուրճ է կարելի խմել օրական. գիտնականների սենսացիոն ենթադրությունը

Սուրճը շարունակում է մնալ ամենահակասական ըմպելիքը։ Ոմանք չեն կարողանում տանել նրա դառնավուն համը, մյուսները չեն կարողանում օրը սկսել առանց մեկ բաժակ սուրճի։

Որոշ գիտնականներ փորձում են ապացուցել կոֆեինի անժխտելի վնասները, մյուսները հերքում են դա։ Բրիտանական բժշկական կենտրոնի բժիշկների վերջին հայտարարությունը, որի մասին այսօր կպատմենք, ցնցել է բոլորին։

Ուսումնասիրելով երակների ամրության և օրական օգտագործվող սուրճի միջև կապը՝ գիտնականները եզրակացրել են, որ օրական մոտ 25 բաժակ սուրճը որևէ կերպ չի բարձրացնում կաթվածի կամ ցանկացած այլ սիրտ–անոթային հիվանդության հավանականությունը։

Քանի բաժակ սուրճ է կարելի խմել օրական. գիտնականների սենսացիոն ենթադրությունը

Սակայն արդյոք ամեն բան այդքան միանշանա՞կ է։ Ցանկացած մթերքի չարաշահում, նույնիսկ այն մթերքների, որոնք օգտակար են համարվում, կարող է վնասել օրգանիզմին։ Իսկ կոֆեինն ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Կոֆեինի մեծ քանակությունը ազդում է սրտի զարկերի հաճախականության վրա, զարկերակային ճնշման վրա։ Բացի այդ, սուրճ խորհուրդ չի տրվում օգտագործել նյարդային խնդիրներ, անքնություն ունեցող մարդկանց։

Քանի բաժակ սուրճ է կարելի խմել օրական. գիտնականների սենսացիոն ենթադրությունը

Բայց միևնույն ժամանակ սուրճը բնական խթանիչ է, այն էներգիա և ուժ է հաղորդում։ Կոֆեինը անվնաս է համարվում օրական 400 միլիգրամ օգտագործելու դեպքում։ Դա մոտավորապես երեք բաժակն է։ Այնպես որ, հանուն սեփական առողջության, արժե այն չօգտագործել օրական մի քանի բաժակից ավել։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...