5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

Ծնողները մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա կյանքի և վարքի վրա։ Ցավոք, ամենահոգատար և սիրող ծնողներն էլ երեխաների դաստիարակության հարցում երբեմն սխալներ են գործում։

5 բան, որոնցից պետք է հրաժարվեն ծնողները, որպեսզի երջանիկ երեխա մեծացնեն։

Սպասումներից

Եթե մանկության տարիներին դուք երազել եք դաշնակահար դառնալու մասին, դա դեռ չի նշանակում, որ երեխային պետք է իր կամքին հակառակ երաժշտական դպրոց տանեք։ Իրագործել երեխայի միջոցով այն, ինչը ձեզ մոտ չի ստացվել, մեծ սխալ է դաստիարակության հարցում։ Փորձեք հաշվի նստել երեխայի կարծիքի և ցանկությունների հետ։

5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

2. Քննադատությունից

Մշտապես արվող դիտողությունները բացասաբար են անդրադառնում հասուն մարդու ինքնագահատականի վրա, իսկ երեխայի վրա՝ առավել ևս։ Գովեք, խրախուսեք և աջակցեք ձեր երեխային՝ անկախ նրա հաջողություններից։

5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

3. Գերխնամքից

Չափազանց շատ հսկողությունն ու խնամքը վերջիվերջո բերում են նրան, որ երեխան ինֆանտիլ և անվստահ է մեծանում։ Երեխաների նկատմամբ պահվող առողջ հեռավորությունը և հավատը, որ նրանք ամեն բան կկարողանան անել, շատ ավելի մեծ օգուտ կտան երեխային։

5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

4. Բղավոցներից

Ձայնը բարձրացնելով և բղավելով դուք հասկացնել եք տալիս, որ դուք չունեք ծանրակշիռ հիմնավորումներ։ Խոսեք երեխայի հետ հանգիստ և առանց հիստերիայի, ինչպես նաև կարողացեք լսել նրան։

5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

5. Հանուն երեխայի արվող զոհողություններից

Իր կյանքում ինչ-որ բանից հրաժարվելով հանուն երեխաների՝ հնարավոր է մայրը հետագայում չստանա սպասված փոխհատուցումը։ Բայց չէ՞ որ երեխային ձեր զոհողությունները պետք էլ չէին։ Ավելի լավ է ձեր օրինակի վրա ցույց տաք երեխային, թե որքան կարևոր է ինքնադրսևորումը և կյանքից բավարարվածությունը։

Սիրեք երեխային այնպիսին, ինչպիին նա կա, աշխատեք ինքներդ երջանիկ լինել, չէ՞ որ ծնողները երեխաների գլխավոր ուղենիշն են։

5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...