Եթե ուզում եք մեկընդմիշտ ազատվել ավելորդ քաշից, հետևեք այս սննդակարգին

Օրվա առաջին կեսին

Արթնանալուց անմիջապես հետո 1-2 բաժակ գոլ ջուր խմել: Կարող եք ջրի մեջ կիտրոնի հյութ կամ եղեսպակ (шалфей) ավելացնել:

30 րոպե անց միրգ ուտել կամ խմել մրգահյութ: Եվս 30 րոպե անց ջրով եփած վարսակաձավարի կամ հնդկաձավարի շիլա ուտել կամ սև հաց՝ կանաչիով:

Եթե ուզում եք մեկընդմիշտ ազատվել ավելորդ քաշից, հետևեք այս սննդակարգին

Օրվա երկրորդ կեսին (մինչև ժամը 16:00)

Անանուխով կանաչ թեյ խմել, ընդունել В, А և Е խմբի վիտամիններ, 30 րոպե անց ճաշել: Կարելի է ուտել հավի եփած կրծքամիս կամ անյուղ տավարի միս, ծովամթերք, սունկ, լոբի կամ սոյա, ընկույզ:

Ճաշելուց հետո բանջարեղենով աղցան ուտել՝ համեմված ձիթապտղի յուղով, խնձորի քացախով, կիտրոնի հյութով կամ բնական յոգուրտով:

Եթե ուզում եք մեկընդմիշտ ազատվել ավելորդ քաշից, հետևեք այս սննդակարգին

Երեկոյան (մինչև ժամը 19:00)

Խոտաբույսերով ու մեկ թեյի գդալ մեղրով թեյ խմել, ընդունել վիտամինները:

Մեկ ժամ անց 1-ից 3 բաժակ կեֆիր կամ բնական յոգուրտ խմել: Կեֆիրի կամ յոգուրտի մեջ կարող եք սալորաչրի կտորներ լցնել

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...