Երբ դուք և ձեր զուգընկերը կենդանակերպի նույն նշանն ունեք

Կենդանակերպի նույն նշանի զուգընկերոջ հետ հարաբերությունները կարող են բավական բարդ լինել:

Որ նշանի դեպքում ինչպես է.

1. Խոյ

Երկուսդ թեժ և բռնկուն եք, ձեր ասածի եք, հակված եք իրար մեղադրելու, երբ գործերը լավ չեն լինում: Մյուս կողմից՝ դուք կարողանում եք հրաշալի զվարճանալ միասին: Ձեր հարաբերությունները մշտական պայքար են:

2. Ցուլ

Ցլերը սարսափեի համառ են և առանձնանում են անկոտրում և կենտրոնացած մտածողությամբ: Եթե դուք նույն ճանապարհով եք շարժվում, դա հրաշալի է: Եթե ոչ, ապա երկուսդ էլ պետք է ընդլայնեք ձեր հարմարավետության գոտին, իսկ դա բարդ է ձեզնից յուրաքանչյուրի համար: Երկուսդ անշեղ եք ձեր կարծիքի հարցում, ուստի եթե մի Ցուլը լիբերալ է, մյուսը՝ պահպանողական, վատ է: Միակ բանը, ինչում նման եք, սերն է զգացմունքային հաճույքների նկատմամբ:

3. Երկվորյակ

Երկվորյակները իրար հետ երբեք չեն ձանձրանում, այդ միության մեջ բավական շատ անկանխատեսելիություն կա: Ձեզնից մեկը պետք է ավելի կայուն լինի, որպեսզի հարաբերություններն ապագա ունենան, քանի որ այս նշանը հակված է ոչ մշտականության և թեթևամտության, նաև չի առանձնանում խորը կապվածությամբ: Այնուամենայնիվ, դուք կարողանում եք խոսել բոլոր խնդիրների մասին՝ դրանք լուծելու համար, նաև երկուսդ էլ շատ եք սիրում վառ աշխարհիկ կյանք:

4. Խեցգետին

Նույն նշանի ներկայացուցիչների լավագույն միություններից մեկը: Երկու Խեցգետինները կենտրոնացած են ընտանիքի և հարմարավետության վրա: Ամենամեծ թերությունը՝ երբ սովորեք դիմանալ ձեր զուգընկերոջ մռայլ տրամադրությունը և կամակորություններին, ձեր միջև կարող է վերանալ սեքսուալ կրակը:

5. Առյուծ

Ակտիվ, ուրախ և անցողիկ միություն է: Ձեզ երկուսիդ պետք է շատ սեր և հաճոյախոսություններ, և որպես կանոն, Առյուծները շատ են տառապում դրանց պակասից: Նաև նրանք երկուսն ուզում են միակը լինել ուշադրության կենտրոնում: Առյուծների հարաբերությունները շատ կրքոտ են, բայց կենցաղում զգույշ եղեք խոսքերի և արարքների հարցում, քանի որ հենց դրանք կարող են քանդել ամեն ինչ: Հարաբերությունների հիմնական պայմանը փոխադարձ հարգանքն է:

6. Կույս

Եթե երկուսդ մեկ վեհ նպատակի եք ծառայում, ապա դա երկնքում կնքված միություն է: Միայն թե մի փորձեք փոխել ձեր զուգընկերոջը, վերլուծել կամ քննադատել նրա վարքը, դա ակնթարթորեն սպանում է կիրքը: Ավելի լավ է՝ միասին ծառ տնկեք կամ յոգայով զբաղվեք իրար մեջ միայն ամենալավը բացահայտելու համար:

7. Կշեռք

Դա կարող է հրաշալի միություն լինել, քանի որ երկուսդ տրամադրված եք ձեր զուգընկերոջը երջանկացնելու և միշտ կողմ եք հավասարակշռությանը և արդարությանը: Վտանգը նրանում է, որ դուք չափազանց մակերեսային կմնաք, այսինքն՝ արտաքուստ սեր և կապվածություն կցուցաբերեք, իսկ ներքուստ նեղացած կմնաք: Պարբերաբար օրորեք նավակը երկուսով հավսարակշռությունը վերականգնելու համար:

8. Կարիճ

Կիրք, վտանգ, ինտրիգ․ ահա Կարիճների զույգը: Հնարավոր է՝ նույնիսկ չափից շատ ինտրիգ և կիրք կա: Վստահությունը հիմնական բաղադրիչն է, որն ամրացնում է ձեր միությունը: Եթե զուգընկերներից մեկը կամ երկուսը հակված են խանդելու և կասկածելու, ապա հարաբերությունները իսկական դժոխքի կվերածվեն: Կիսվեք ձեր զգացումունքներով և հույզերով՝ զայրույթ չկուտակելու համար, քանի դեռ դրանք չեն հասել ծայրահեղ վիճակի:

9. Աղեղնավոր

Ամենաուրախ, ակտիվ զույգն է: Երկուսի սկզբունքայնությունը և համոզվածությունը կարող է հանգեցնել դաժան քննարկումների, բայց նրանց դեպքում հենց նրանց վեճերում կծնվի ճշմարտությունը: Աղեղնավորների միջև խնդիրներ են առաջանում, երբ նրանցից մեկը պարտականություններ է ուզում, իսկ մյուսն ուզում է քամու պես ազատ մնալ: Նրանց հիմնականում կապում են միայն հոգևոր բարձր արժեքները և ընդհանուր երազանքները:

10. Այծեղջյուր

Դուք ռոմանտիկ հարաբերություններ չեք ունենա, քանի որ երկուսդ ամենասթափն եք բոլոր իրատեսներից: Այնուամենայնիվ, ձեր գործնական բնավորությունը թույլ է տալիս առանց պատրանքների գնահատական տալ ձեր զուգընկերոջը: Այդ հարաբերություններում կարող եք լինել, ինչպիսին կաք, միայն թե ձեր փառասիրությանը, պճնամոլությանը կամ դիրքի ձգտումներին թույլ մի տվեք գերակայել ձեր դրական մարդկային հատկանիշերին:

11. Ջրհոս

Շատ բաց են և կարող են համբերատար լինել իրենց զուգընկերոջ հնարքների նկատմամբ, ուստի երկու Ջրհոսներն ավելի շուտ լավագույն ընկերներ են, քան սիրեկաններ: Նուրբ զգացմունքների դրսևորումը Ջրհոսի համար հավասարազոր է հարմարավետության գոտուց դուրս գալուն: Նրանք միշտ այնքան հեռու են իրարից, որ իրական կիրք նրանց միջև դժվար թե հնարավոր է:

12. Ձուկ

Երկուսդ հազվադեպ երազող եք, դա գործում է ինչպես ձեր օգտին, այնպես էլ՝ ի վնաս ձեզ: Երկու ձուկը կարող են անվերջ լողալ իրենց երևակայության մեջ՝ երբեք դուրս չգալով իրականություն: Ձկները հակված են վարդագույն ակնոց կրելու, սա նշանակում է, որ դուք լիովին վստահում եք զուգընկերոջը և միշտ նրան արդարացնում եք, նույնիսկ եթե նա դրան արժանի չէ: Ձեր թույլ կողմը համատեղ բյուջեն և ֆինանսները կառավարել չկարողանալն է:

Загрузка ...