Բորտուղեկցորդուհիները բացահայտել են այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին երբեք չեն ասում ուղևորներին

Երբևէ մտածե՞լ եք՝ օդաչուները արթո՞ւն են մնում ամբողջ թռիչքի ընթացքում:

Իսկ կարծում եք՝ առաջի՞նն եք, որ երեսը դեմ եք տալիս փափուկ բարձիկին ու քնում:

Փաստեր, որոնց մասին լռում են ավիաընկերությունները:

1.

Բորտուղեկցորդուհիները խոստովանել են, որ օդանավում ուղևորների համար նախատեսված ականջակալները ոչ միշտ են գործարանային վիճակում և նոր: Շատ հաճախ նախքան թռիչքը ականջակալները մաքրվում, փաթեթավորվում են և որպես նոր տեղադրվում են ուղևորների նստատեղերին:

2.

Օդաչուների կեսը թռիչքի ընթացքում քնում է: Իսկ օդաչուների 1/3-ը արթնանալով նկատում է, որ իր կողքին նստած գործընկեր-օդաչուները դեռ քնած են:

Բորտուղեկցորդուհիները բացահայտել են այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին երբեք չեն ասում ուղևորներին

3.

Թթվածնային դիմակներով հնարավոր է շնչել ընդամենը 15 րոպե: Բայց այդ ժամանակն էլ բավական է, որպեսզի օդաչուն հասցնի կրճատել բարձրությունը և ուղևորին հնարավորություն տա նորմալ շնչելու:

4.

Երբ օդանավը գիշերային ժամերին է վայրէջք կատարում, սալոնում թույլ լուսավորություն է միանում, որպեսզի օդանավի անձնակազմը կարողանա արտակարգ իրավիճակում ուղևորներին հեշտ տարհանել օդանավից:

5.

Նախքան թռիչքը և թռիչքի ընթացքում օդաչուներին տարբեր սնունդ է մատուցվում, որպեսզի հնարավոր թունավորումների դեպքում գեթ մեկ օդաչու ողջ մնա:

Բորտուղեկցորդուհիները բացահայտել են այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին երբեք չեն ասում ուղևորներին

6.

Երբ բորտուղեկցորդը հորդորում է անջատել կապի բոլոր միջոցները` հեռախոսը, համակարգիչն ու պլանշետը, նա անմիջապես առանձնանում է և միացնում իր հեռախոսն ու լափ-թոփը:

7.

Օդանավի տարածքում ամենագլխավորը օդաչուն է, այդ պատճառով նա մեծ առավելություններ ունի: Ցանկության դեպքում նա կարող է ուղևորին ձերբակալել, տուգանել և նույնիսկ լսել մահամերձի վերջին կամքը:

8.

Անվճար բարձերը և ծածկոցները հազվադեպ են լվացվում և երբեք չեն մանրէազերծվում: Դրանք պարզապես ծալվում և մի կողմ են դրվում: Իսկ մինի-սեղանիկներին ուղևորները հաճախ փոխում են իրենց երեխաների տակդիրները: Այդ սեղանիկները օրը մեկ անգամ մաքրվում են, բայց դա բավարար չէ, քանի որ մանկական մեզը դրանց վրա երկար է պահպանվում:

Բորտուղեկցորդուհիները բացահայտել են այնպիսի գաղտնիքներ, որոնց մասին երբեք չեն ասում ուղևորներին

9.

Եթե դուք շատ ծարավ եք, կարող եք խնդրել նույնիսկ մեկ շիշ զովացուցիչ ըմպելիք: Պարզապես պետք է խնդրել շատ քաղաքավարի: Այդ դեպքում բորտուղեկցորդուհիները հաստատ չեն մերժի:

10.

Որոշ ավիաընկերություններ իրենց աշխատակիցներին վճարում են միայն այն թռիչքաժամանակի համար, երբ օդանավի շասսին կտրվում է գետնից: Իսկ չվերթների հետաձգման, լրացուցիչ սպասելու համար օդանավի անձնակազմը չի վարձատրվում: Համաշխարհային հայտնի շատ ավիաընկերություններ այդ կերպ մեծ փողեր են խնայում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...